Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԴԱՍ 5

Նոյի տապանը

Նոյի տապանը

Ժամանակի ընթացքում երկիրը լցվեց մարդկանցով։ Նրանցից շատերը չար էին։ Նույնիսկ երկնքում որոշ հրեշտակներ չար դարձան։ Նրանք թողեցին իրենց երկնային տունը և իջան երկիր։ Գիտե՞ս, թե ինչու նրանք դա արեցին։ Այդպես նրանք կարող էին մարդկային մարմին հագնել և ամուսնանալ կանանց հետ։

Այդ հրեշտակներից և կանանցից որդիներ ծնվեցին, որոնք մեծացան ու դարձան ուժեղ և դաժան մարդիկ։ Նրանք վնասում էին ուրիշներին։ Եհովան չէր կարող թույլ տալ, որ դա շարունակվեր։ Այդ պատճառով նա որոշեց ջրհեղեղ բերել երկրի վրա և կործանել չար մարդկանց։

Բայց կար մի մարդ, որը տարբերվում էր մյուսներից։ Նա սիրում էր Եհովային։ Նրա անունը Նոյ էր։ Նոյը ուներ կին և երեք որդի, որոնց անուններն էին Սեմ, Քամ և Հաբեթ։ Նրանք նույնպես ամուսնացած էին։ Եհովան Նոյին ասաց, որ մի մեծ տապան կառուցի, որպեսզի նա և նրա ընտանիքը Ջրհեղեղից փրկվեն։ Տապանը հսկայական արկղ էր և կարող էր մնալ ջրի վրա։ Եհովան նաև պատվիրեց Նոյին, որ տապան մտցնի շատ կենդանիների, որպեսզի նրանք էլ փրկվեն։

Նոյն անմիջապես սկսեց կառուցել տապանը։ Մոտ 50 տարի պահանջվեց, որ նա և նրա ընտանիքը կառուցեն այն։ Նրանք կառուցեցին տապանը ճիշտ այնպես, ինչպես Եհովան ասել էր։ Այդ ընթացքում Նոյը մարդկանց ասում էր, որ Ջրհեղեղ է լինելու։ Բայց ոչ ոք չէր լսում նրան։

Ի վերջո եկավ տապան մտնելու ժամանակը։ Արի տեսնենք, թե ինչ եղավ դրանից հետո։

«Ինչպես որ Նոյի օրերում էր, այնպես էլ կլինի մարդու Որդու ներկայության ժամանակ» (Մատթեոս 24։37)