Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԴԱՍ 10

Հնչերանգի փոփոխում

Հնչերանգի փոփոխում

2 Օրենք 27։14

ԻՆՉ Է ՀԱՐԿԱՎՈՐ ԱՆԵԼ։ Մտքերը հստակ փոխանցիր և հույզեր արթնացրու՝ փոփոխելով ձայնիդ հնչեղությունը, տոնը և տեմպը։

ԻՆՉՊԵՍ ԱՆԵԼ

  • Փոփոխիր ձայնիդ հնչեղությունը։ Ձայնդ բարձրացրու գլխավոր մտքերը ընդգծելու և քեզ լսողներին գործերի մղելու համար։ Այդպես վարվիր նաև, երբ Սուրբ Գրքից դատաստանական խոսքեր ես ընթերցում։ Ցածրացրու ձայնդ, որպեսզի սպասողական վիճակ ստեղծես, անհանգստություն կամ վախ արտահայտես։

  • Փոփոխիր ձայնիդ տոնը։ Երբ ցանկանում ես խանդավառություն արտահայտել, չափ կամ հեռավորություն ցույց տալ, բարձրացրու ձայնիդ տոնը, իսկ թախիծ և անհանգստություն արտահայտելու համար ձայնիդ տոնը ցածրացրու։

  • Փոփոխիր խոսքիդ տեմպը։ Ոգևորություն արտահայտելու համար խոսիր ավելի արագ։ Իսկ գլխավոր մտքերը ավելի դանդաղ տեմպով ներկայացրու։