Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԴԱՍ 12

Ջերմություն և կարեկցանք

Ջերմություն և կարեկցանք

1 Թեսաղոնիկեցիներ 2։7, 8

ԻՆՉ Է ՀԱՐԿԱՎՈՐ ԱՆԵԼ։ Անկեղծ հույզեր արտահայտիր և ցույց տուր, որ իսկապես կարեկցում ես քեզ լսողներին ու ցանկանում ես օգնել նրանց։

ԻՆՉՊԵՍ ԱՆԵԼ

  • Մտածիր ունկնդիրներիդ մասին։ Եթե մտածես այն խնդիրների մասին, որոնց բախվում են քեզ լսողները, ավելի սրտացավ կլինես։ Փորձիր պատկերացնել՝ ինչ են զգում նրանք։

  • Զգույշ եղիր բառերի ընտրության հարցում։ Աշխատիր թարմացնել, մխիթարել և ոգևորել ունկնդիրներին։ Խուսափիր այնպիսի արտահայտություններից, որոնք գուցե վիրավորեն նրանց զգացմունքները։ Անհարգալից մի՛ խոսիր Աստծուն չհավատացող մարդկանց և նրանց հոգեհարազատ համոզմունքների մասին։

  • Ցույց տուր, որ հետաքրքրված ես նրանցով։ Ձայնիդ ջերմ տոնով և համապատասխան ժեստերով ունկնդիրներիդ հանդեպ կարեկցանք ու հոգատարություն դրսևորիր։ Ուշադրություն դարձրու դեմքիդ արտահայտությանը և հաճախ ժպտա։