ԴԱՍ 13
Հստակ ցույց տալ գործնական արժեքը
Եսայիա 48։17
ԻՆՉ Է ՀԱՐԿԱՎՈՐ ԱՆԵԼ։ Օգնիր քեզ լսողներին տեսնելու, թե քննարկվող նյութն ինչպես է առնչվում իրենց կյանքին, և թե ինչպես կիրառեն սովորածը։
ԻՆՉՊԵՍ ԱՆԵԼ
-
Մտածիր ունկնդիրներիդ մասին։ Մտածիր, թե քեզ լսողներն ինչու կարիք ունեն իմանալու այն, ինչ ասելու ես, և թեմայի որ միտքը հատկապես օգտակար կլինի նրանց համար։
-
Ելույթի ողջ ընթացքում ցույց տուր, թե ինչ պետք է անեն ունկնդիրներդ։ Ելույթի հենց սկզբից ամեն մի ունկնդիր պետք է զգա, որ նյութը անձամբ իրեն է վերաբերում։ Յուրաքանչյուր գլխավոր միտք քննարկելիս բացատրիր, թե ինչպես կիրառել այն։ Խուսափիր վերացական մտքեր արտահայտելուց և խոսիր կոնկրետ բաների մասին։