Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԴԱՍ 2

Խոսակցական ոճ

Խոսակցական ոճ

2 Կորնթացիներ 2։17

ԻՆՉ Է ՀԱՐԿԱՎՈՐ ԱՆԵԼ։ Խոսիր բնական ձևով՝ այնպես, որ ունկնդիրներդ զգան, որ անկեղծ ես, հետաքրքրված ես իրենցով, և այն, ինչ ասում ես, սրտիցդ է բխում։

ԻՆՉՊԵՍ ԱՆԵԼ

  • Աղոթիր և հանգամանորեն նախապատրաստվիր։ Աղոթիր օգնության համար, որ կենտրոնանաս ոչ թե ինքդ քեզ վրա՝ մտածելով, թե ինչ տպավորություն կթողնես, այլ ասելիքիդ վրա։ Լավ մտապահիր գլխավոր մտքերը, որ ուզում ես հաղորդել ունկնդիրներիդ։ Մտքերը քո բառերով ներկայացրու, ոչ թե ուղղակի բառ առ բառ կրկնիր տպագիր տեքստում գրված նախադասությունները։

  • Սրտանց խոսիր։ Մտածիր, թե ունկնդիրներդ ինչու կարիք ունեն լսելու այդ տեղեկությունը։ Կենտրոնացիր նրանց վրա։ Այդ դեպքում քո կեցվածքից, ժեստերից և դեմքի արտահայտությունից կերևա, որ իսկապես հետաքրքրված ես նրանց բարօրությամբ, անկեղծ ես ու ջերմ։

  • Նայիր ունկնդիրներին։ Տեսողական կապ պահիր մարդկանց հետ, եթե ձեր տեղանքում դա պատշաճ է։ Ելույթ ներկայացնելիս ոչ թե պարզապես նայիր ողջ լսարանին կամ թռուցիկ հայացք նետիր նրանց վրա, այլ նայիր ունկնդիրներին առանձին-առանձին։