Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԴԱՍ 20

Գործերի մղող վերջաբան

Գործերի մղող վերջաբան

Ժողովող 12։13, 14

ԻՆՉ Է ՀԱՐԿԱՎՈՐ ԱՆԵԼ։ Եզրափակիչ խոսքերով հորդորիր քեզ լսողներին, որ սրտանց ընդունեն ու կիրառեն իրենց լսածը։

ԻՆՉՊԵՍ ԱՆԵԼ

  • Կապ ստեղծիր վերջաբանի և թեմայի միջև։ Վերջաբանում կրկին նշիր, թե որն էր քո ելույթի թեման, և որոնք էին գլխավոր մտքերը, կամ ձևակերպիր դրանք այլ բառերով։

  • Քեզ լսողներին գործերի մղիր։ Ցույց տուր, թե ինչ է հարկավոր անել, և նշիր, թե այդպես վարվելու համար ինչ հիմնավոր պատճառներ կան։ Խանդավառությամբ և համոզվածությամբ խոսիր։

  • Վերջաբանը ներկայացրու պարզ ու հակիրճ խոսքերով։ Մի՛ ներկայացրու նոր գլխավոր մտքեր։ Հնարավորինս կարճ եզրափակիչ խոսքերով ունկնդիրներին գործերի մղիր։