Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՇՐՋԱՆԱԿ 7Բ

Հատկանշական արտահայտություններ՝ «Եզեկիել» գրքում

Հատկանշական արտահայտություններ՝ «Եզեկիել» գրքում

«Մարդու որդի»

ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ԱՎԵԼԻ ՔԱՆ 90 ԱՆԳԱՄ

Ավելի քան 90 անգամ Աստված Եզեկիելին դիմել է՝ նրան կոչելով «մարդու որդի» (Եզեկ. 2։1)։ Այդպիսով Եհովան հիշեցնում էր նրան, որ թեև նա պատվավոր նշանակում էր ստացել, սակայն ընդամենը հողեղեն մարդ էր։ Հատկանշական է, որ Ավետարաններում Հիսուսը նույնպես կոչվում է «մարդու Որդի»։ Այս արտահայտությունը դրանցում հանդիպում է մոտ 80 անգամ, ինչը ցույց է տալիս, որ Հիսուսը ոչ թե մարմնավորված հրեշտակ էր, այլ մարդ (Մատթ. 8։20

«Կիմանան, որ ես Եհովան եմ»

ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ԱՎԵԼԻ ՔԱՆ 50 ԱՆԳԱՄ

«Եզեկիել» գրքում «կիմանան, որ ես Եհովան եմ» արտահայտությունը, այդ թվում՝ դրա հոլովված մյուս ձևերը, հանդիպում են ավելի քան 50 անգամ։ Այն ընդգծում է, որ Եհովան միակն է, ով արժանի է մաքուր երկրպագության (Եզեկ. 6։7

«Գերիշխան Տեր Եհովա»

ՀԱՆԴԻՊՈՒՄ Է 217 ԱՆԳԱՄ

«Գերիշխան Տեր Եհովա» արտահայտությունը հանդիպում է 217 անգամ։ Այն ըստ արժանվույն վեհություն է հաղորդում Աստծու անվանը և ընդգծում է այն միտքը, որ ողջ ստեղծագործությունը Եհովայի ենթակայության տակ է (Եզեկ. 2։4