Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՇՐՋԱՆԱԿ 4Ա

«Նայում էի.... կենդանի էակներին»

«Նայում էի.... կենդանի էակներին»

Եզեկիելն, անկասկած, տեսել էր մարդու գլխով պատկերված թևավոր ցլերի ու առյուծների վիթխարի քանդակներ, որոնք ասես հսկում էին պալատների ու տաճարների մուտքերը։ Նմանատիպ քանդակներ հայտնաբերվել են հնագույն Ասորեստանի և Բաբելոնի տարածքներում։ Բոլորին, այդ թվում՝ Եզեկիելին, դրանց ահարկու պատկերները պետք է որ ապշեցրած լինեին. այդ քանդակներից որոշները հասնում էին մոտ 6 մետրի (20 ֆուտ)։ Սակայն որքան էլ որ այդ արարածները զորեղ թվային, դրանք անկենդան էին՝ լոկ քարակերտ քանդակներ։

Սակայն տեսիլքում Եզեկիելի տեսած չորս էակները «կենդանի էակներ» էին։ Ի՜նչ ահռելի տարբերություն։ Եզեկիելի տեսածն այնքան էր տպավորել իրեն, որ նա իր մարգարեական խոսքերի սկզբում 11 անգամ նշեց «կենդանի էակներ» արտահայտությունը (Եզեկ. 1։5-22)։ Երբ նա տեսավ Աստծու գահի ներքևում միաժամանակ շարժվող չորս կենդանի էակներին, ցնցվեց, և նրա մեջ կասկած անգամ չմնաց, որ Եհովան լիակատար իշխանություն ունի ողջ ստեղծագործության վրա։ Կարդալով այդ տեսիլքի նկարագրությունները՝ մենք խորապես տպավորվում ենք Եհովայի մեծությամբ, հզորությամբ և նրա գերիշխանության փառահեղությամբ (1 Տար. 29։11