Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՇՐՋԱՆԱԿ 10Գ

Ինչը կօգնի ոտքի կանգնել

Ինչը կօգնի ոտքի կանգնել

ՄԵՆՔ ԿԱՐՈՂ ԵՆՔ զորանալ՝ խորհելով Եզեկիել 37։1-14 համարներում արձանագրված տպավորիչ տեսիլքի շուրջ։ Մեր սովորածը կարող է ոտքի կանգնեցնել մեզ։ Ինչպե՞ս։

Երբեմն կյանքի դժվարությունների ու փորձությունների պատճառով գուցե այնքան ճնշված զգանք մեզ, որ էլ ուժ չունենանք և մաքառելով առաջ շարժվենք։ Սակայն այդպիսի պահերին կարող ենք ամրանալ, եթե մտորենք Եզեկիելի՝ վերականգնման մասին տեսիլքի վառ նկարագրության շուրջ։ Այս մարգարեությունը վստահություն է ներշնչում, որ Աստված, ով անշունչ ոսկորներին շունչ տալու զորություն ունի, անկասկած, կարող է ուժ տալ մեզ, որպեսզի հաղթահարենք անգամ այն դժվարությունները, որոնք մարդկային տեսանկյունից անհաղթահարելի են թվում (կարդա Սաղմոս 18։29; Փիլիպ. 4։13

Հարկ է հիշել, որ Եզեկիելի օրերից շատ դարեր առաջ մարգարե Մովսեսն ասել էր, որ Եհովան ոչ միայն զորություն ունի, այլև ցանկություն ունի այդ զորությունը գործի դնելու հօգուտ իր ժողովրդի։ Նա գրել է. «Վաղեմի Աստվածը թաքստոց է, նրա դարավոր բազուկները աջակցում են քեզ» (2 Օրենք 33։27)։ Այո՛, մենք կարող ենք վստահ լինել, որ եթե նեղության ժամանակ խնդրանքով դիմենք Եհովային, նա իր հոգատար բազուկներով կբռնի մեզ, քնքշորեն կբարձրացնի և կօգնի ոտքի կանգնել (Եզեկ. 37։10