ԳԼՈՒԽ 46
Աշխարհը ջրով կործանվեց. կկրկնվի՞ նման բան
Երբևէ լսե՞լ ես աշխարհի վերջի մասին։ ~ Այսօր շատերն են խոսում այդ թեմայով։ Ոմանք մտածում են, թե աշխարհը կկործանվի պատերազմի հետևանքով՝ ատոմային ռումբերից։ Իսկ ի՞նչ ես կարծում, Աստված կկործանի՞ մեր հրաշալի Երկիր մոլորակը, գեղեցիկ երկինքը՝ իր փայլփլուն աստղերով։ ~
Ինչպես իմացանք, Աստվածաշնչում խոսվում է աշխարհի վերջի մասին։ «Աշխարհն անցնում է»,— ասվում է այնտեղ (Ա Յովհաննէս 2։17)։ Արդյո՞ք աշխարհի վերջը Երկիր մոլորակի վերջ է նշանակում։ ~ Ո՛չ, Աստվածաշունչն ասում է, որ Աստված երկիրը ստեղծել է «բնակության համար», որպեսզի մարդիկ ապրեն այնտեղ ու վայելեն կյանքը (Եսայիա 45։18)։ Սաղմոս 37։29–ում գրված է. «Արդարները երկիրը կժառանգեն և հավիտյան կբնակվեն նրանում»։ Այդ իսկ պատճառով Աստվածաշունչը նաև հայտնում է, որ երկիրը կմնա հավիտյան (Սաղմոս 104։5; Ժողովող 1։4)։
Եթե աշխարհի վերջը չի նշանակում Երկիր մոլորակի վերջ, ապա ի՞նչ է նշանակում։ ~ Մենք կարող ենք գտնել պատասխանը, եթե քննենք այն, ինչ տեղի ունեցավ Նոյի օրերում։ Աստվածաշնչում կարդում ենք. «Այն հին աշխարհը կործանվեց ջրհեղեղով» (Բ Պետրոս 3։6)։
Փրկվողներ եղա՞ն Նոյի օրերում տեղի ունեցած Ջրհեղեղից, որը վերջ դրեց «աշխարհին»։ ~ Աստվածաշնչից իմանում ենք, որ Աստված փրկեց միայն ութ հոգու, որոնց մեջ էր Նոյը՝ արդարության քարոզիչը (Բ Պետրոս 2։5)։
Իսկ ի՞նչ աշխարհի մասին է այստեղ խոսվում։ Երկիր մոլորա՞կն էր դա, թե՞ չար մարդիկ։ ~ Աստվածաշնչում ասվում է, որ կործանվեց «ամբարիշտների աշխարհը»։ Ուշադրություն դարձնենք, որ Նոյի մասին այստեղ ասվում է, որ նա քարոզիչ էր։ Ի՞նչ ես կարծում, ինչի՞ մասին էր նա քարոզում։ ~ Նոյը նախազգուշացնում էր մարդկանց, որ կործանվելու էր «այն ժամանակվա աշխարհը»։
Այդ Ջրհեղեղի մասին խոսելիս Հիսուսն ասաց իր աշակերտներին, թե ինչով էին մարդիկ զբաղված կործանումից առաջ։ Ահա նրա խոսքերը. «Ինչպես որ ջրհեղեղից առաջ եղած օրերն էին, ուտում էին և խմում էին, կին էին առնում և մարդի գնում, մինչև այն օրը, երբ Նոյը մտավ տապանը, և ուշադրություն չդարձրին, մինչև որ ջրհեղեղը եկավ ու վերցրեց տարավ բոլորին»։ Այնուհետև Հիսուսն ասաց, որ մարդիկ նույն ձևով կվարվեն այս աշխարհի վախճանը գալուց առաջ (Մատթէոս 24։37–39)։
Հիսուսի խոսքերից երևում է, որ մենք կարող ենք դասեր քաղել այն բանից, թե ինչով էին զբաղված մարդիկ Ջրհեղեղից առաջ։ Այս գրքի 10–րդ գլխից մենք արդեն իմացել ենք, թե այդ մարդիկ ինչ էին անում, հիշո՞ւմ ես։ ~ Նրանցից ոմանք դաժան անձնավորություններ էին և վայրագություններ էին գործում։ Իսկ շատերն էլ պարզապես չէին լսում Նոյին, որին Աստված ուղարկել էր նրանց քարոզելու։
Եվ այսպես, եկավ այն օրը, երբ Եհովան ասաց Նոյին, որ պատրաստվում է ջրհեղեղի միջոցով կործանել չար մարդկանց։ Ջրով էր պատվելու ողջ երկիրը, և նույնիսկ սարերը հայտնվելու էին ջրի տակ։ Եհովան պատվիրեց Նոյին մեծ տապան կառուցել։ 238–րդ էջի վրա պատկերված նկարից կարող ենք տեսնել, որ տապանը նման էր մի հսկայական արկղի։
Աստված պատվիրեց, որ տապանը լիներ բավականին մեծ, որպեսզի այնտեղ կարողանային տեղավորվել նրա ընտանիքն ու երկրի վրա ապրող բազմաթիվ կենդանիները։ Նոյն ու իր ընտանիքի անդամները շատ ջանքեր թափեցին։ Նրանք մեծ ծառեր էին կտրում ու դրանց փայտն օգտագործելով՝ կառուցում էին տապանը։ Այս աշխատանքը տևեց երկար տարիներ, քանի որ տապանը պետք է շատ մեծ լիներ։
Հիշո՞ւմ ես, թե ուրիշ ինչ էր անում Նոյը տապանը կառուցելու տարիներին։ ~ Նա քարոզում էր՝ նախազգուշացնում էր մարդկանց գալիք Ջրհեղեղի մասին։ Իսկ նրան լսո՞ւմ էին։ Իր ընտանիքի անդամներից բացի՝ ոչ ոք չլսեց Նոյին։ Մնացած մարդիկ չափազանց զբաղված էին ուրիշ գործերով։ Հիսուսի խոսքերից ի՞նչ իմացանք նրանց մասին. հիշո՞ւմ ես՝ ինչով էին զբաղված նրանք։ ~ Ուտելով, խմելով և ամուսնանալով։ Նրանք չէին մտածում, որ ուղղվելու կարիք ունեն, և ժամանակ չէին հատկացնում՝ Նոյի ասածները լսելու։ Տեսնենք, թե ինչ տեղի ունեցավ նրանց հետ։
Այն բանից հետո, երբ Նոյն ու իր ընտանիքը մտան տապանը, Եհովան փակեց դուռը։ Դրսում գտնվող մարդիկ դեռևս շարունակում էին չհավատալ, որ ջրհեղեղ է լինելու։ Բայց հանկարծ սկսեցին ջրեր հորդել երկնքից։ Դա սովորական անձրև չէր, այլ մի իսկական հեղեղ էր։ Շատ չանցած՝ ջուրը, հորդառատ գետեր կազմած, սկսեց շառաչյունով հոսել՝ իր ճանապարհին արմատախիլ անելով մեծ ծառերն ու գլորելով հսկայական քարերը՝ ասես Մատթէոս 24։39; Ծննդոց 6։5–7)։
դրանք փոքրիկ քարի կտորներ լինեին։ Իսկ ի՞նչ պատահեց տապանից դուրս գտնվող մարդկանց։ ~ Հիսուսն այդ մասին ասաց. «Ջրհեղեղը եկավ ու վերցրեց–տարավ բոլորին»։ Տապանից դուրս գտնվող բոլոր մարդիկ մահացան։ Ինչո՞ւ։ ~ Որովհետև նրանք «ուշադրություն չդարձրին»՝ չլսեցին (Այժմ հիշենք, որ ըստ Հիսուսի խոսքերի՝ մենք դաս ունենք քաղելու այդ մարդկանց հետ պատահածից։ Ի՞նչ դաս, կարո՞ղ ես ասել։ ~ Մարդիկ կործանվեցին ոչ միայն այն պատճառով, որ չար էին. պատճառներից մեկն էլ այն էր, որ չէին ուզում ժամանակ հատկացնել Աստծո և նրա մտադրությունների մասին սովորելուն։ Մենք պետք է զգույշ լինենք, որ չնմանվենք նրանց, այնպես չէ՞։ ~
Ի՞նչ ես կարծում, Աստված նորից ջրհեղեղով կկործանի՞ երկիրը։ ~ Ո՛չ։ Նա խոստացել է, որ այլևս այդպես չի լինի՝ ասելով. «Իմ ծիածանը դրեցի ամպի մեջ, և նա նշան կլինի»։ Եհովայի խոսքերով՝ ծիածանը լինելու էր այն բանի նշանը, որ «այլևս ջրհեղեղ պիտի չլինի ամեն մարմին ոչնչացնելու համար» (Ծննդոց 9։11–17)։
Այսպիսով՝ կարող ենք վստահ լինել, որ Աստված երբեք այլևս ջրհեղեղի միջոցով չի ոչնչացնի աշխարհը։ Բայց ինչպես տեսանք, Աստվածաշնչում խոսվում է աշխարհի վերջի մասին։ Ո՞ւմ կփրկի Աստված այդ կործանման ժամանակ։ ~ Արդյո՞ք այնպիսի մարդկանց, ովքեր այնքան տարված կլինեն ուրիշ բաներով, որ երբեք չեն ցանկանա սովորել Աստծո մասին։ Իսկ գուցե նրա՞նց, ովքեր միշտ
զբաղված են և ժամանակ չեն հատկացնում, որ Աստվածաշունչ ուսումնասիրեն։ Ի՞նչ ես կարծում։ ~Մենք ցանկանում ենք լինել այն մարդկանց մեջ, ում Աստված կփրկի, այնպես չէ՞։ ~ Մի՞թե հրաշալի չի լինի, եթե մեր ընտանիքը նման լինի Նոյի ընտանիքին, քանի որ այդ դեպքում Աստված բոլորիս կփրկի։ ~ Այս աշխարհի կործանումից փրկվելու համար պետք է հասկանանք, թե ինչպե՛ս է Աստված կործանելու այն և ինչպե՛ս է բերելու իր արդար նոր աշխարհը։ Տեսնենք։
Պատասխանը տրվում է Աստվածաշնչի «Դանիէլ» գրքի 2։44 խոսքերում, որտեղ մեր օրերի մասին ասվում է. «Այն թագավորների օրերում երկնքի Աստված մեկ թագավորություն [կամ կառավարություն] է հաստատելու, որը երբեք չի ավերվի և ուրիշ ազգի չի տրվի։ Այն կփշրի ու կկործանի այս բոլոր թագավորությունները, իսկ ինքը կմնա հավիտյան»։
Հասկանո՞ւմ ես, թե ինչ են նշանակում այս խոսքերը։ ~ Աստվածաշունչն ասում է, որ Աստծո կառավարությունը կործանելու է մարդկանց կողմից հաստատված բոլոր կառավարությունները։ Ի՞նչ ես կարծում, ինչո՞ւ։ ~ Որովհետև այդ կառավարությունները չեն հնազանդվում նրան, ում Աստված Թագավոր է նշանակել։ Իսկ ո՞ւմ է Աստված նշանակել Թագավոր։ ~ Հիսուս Քրիստոսին։
Եհովա Աստված իրավունք ունի անձամբ որոշելու, թե ինչպիսի կառավարություն պետք է ղեկավարի մարդկանց։ Որպես Թագավոր նա ընտրել է իր Որդուն՝ Հիսուսին։ Շուտով նա՝ որպես Աստծո կողմից ընտրված Ղեկավար, կկործանի աշխարհի բոլոր կառավարությունները։ Դրա նկարագրությունը տրված է Աստվածաշնչի «Յայտնութիւն» գրքի 16։11–16 խոսքերում։ Այդ մասին կարող ենք պատկերացում կազմել նաև այս նկարից։ Աստծո պատերազմը, որի ժամանակ կործանվելու են աշխարհի բոլոր կառավարությունները, Աստվածաշունչը կոչում է Արմագեդոն։
Աստված տեղեկացնում է, որ իր Թագավորությունը կվերացնի մարդկանց կողմից հաստատված բոլոր կառավարությունները։ Բայց արդյո՞ք նա մեզ պատվիրում է մասնակցություն ունենալ այդ կործանմանը։ ~ Ո՛չ։ Աստվածաշնչում Արմագեդոնի Յայտնութիւն 16։14, 16)։ Այո՛, Արմագեդոնը Աստծո պատերազմն է, որի ժամանակ նա Հիսուս Քրիստոսի միջոցով պատերազմի կառաջնորդի երկնային զորքերը։ Իսկ մինչև Արմագեդոնի պատերազմը քի՞չ ժամանակ է մնացել։ Տեսնենք, թե ինչպես կարող ենք իմանալ այդ հարցի պատասխանը։
մասին ասվում է, որ այն «Ամենակարող Աստծո մեծ օրվա պատերազմն» է (Միասին կարդանք այն մասին, երբ Աստված կվերացնի չար մարդկանց և կփրկի իրեն ծառայողներին. Առակաց 2։21, 22; Եսայիա 26։20, 21; Երեմիա 25։31–33; Մատթէոս 24։21, 22։