Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

2013 տարեգիրք

2013 տարեգիրք

«Քա՛ջ եղիր և զորացի՛ր.... Քո Աստված Եհովան քեզ հետ է» (Հեսու 1։9)

Մ.թ.ա. 1473-ին իսրայելացիները Ավետյաց երկրի շեմին էին։ Նրանց առաջ կանգնած էին հզոր թշնամիներ։ «Քա՛ջ եղիր և զորացի՛ր»,— պատվիրեց Եհովան Հեսուին։ Նա հաջողության կհասներ, եթե հավատարիմ մնար Աստծուն։ «Մի՛ սարսափիր ու մի՛ զարհուրիր,— ասվեց նրան,— քանի որ քո Աստված Եհովան քեզ հետ է ամեն տեղ, ուր էլ որ դու գնաս»։ Աստված իրոք նրա հետ էր, քանի որ ընդամենը վեց տարում Իսրայելը հաղթեց իր բոլոր թշնամիներին (Հեսու 1։7–9

Մենք՝ ճշմարիտ քրիստոնյաներս, նույնպես կանգնած ենք խոստացված նոր աշխարհի շեմին և պետք է քաջ ու զորեղ լինենք։ Ինչպես Հեսուի, այնպես էլ մեր առաջ հզոր թշնամիներ են, որոնք ամեն կերպ ուզում են կոտրել մեր անարատությունը։ Մենք նրանց դեմ կռվում ենք ոչ թե սրով ու նիզակով, այլ հոգևոր զենքերով։ Եհովան սովորեցնում է մեզ հմտորեն գործածել դրանք։ Ինչ իրավիճակում էլ լինես, վստահ եղիր, որ եթե քաջ, զորեղ ու հավատարիմ լինես, Եհովան քո կողքին կլինի և կօգնի, որ հաղթանակ տանես։