ՎՐԱՍՏԱՆ | 1924–1990 թթ.
Վրացերեն Աստվածաշունչը
ՎՐԱՑԵՐԵՆԸ, ինչպես նաև ասորերենը, լատիներենը, հայերենը, ղպտիերենը և այլ լեզուներ առաջին լեզուներից են, որոնցով թարգմանվել է Աստվածաշունչը։ Ավետարանների, Պողոս առաքյալի նամակների և «Սաղմոսների» հին վրացերեն ձեռագրերը թվագրվում են հինգերորդ դարի կեսերով և նույնիսկ ավելի վաղ ժամանակներով։ Հաջորդ դարերում Աստվածաշունչը սկսեցին ավելի շատ թարգմանել ու կրկնօրինակել վրացերենով, և արդյունքում մի քանի թարգմանություններ հրատարակվեցին։ a
Աստվածաշունչը մեծ ազդեցություն է թողել վրաց գրականության ու վրաց ժողովրդի ազգային արժեքների վրա։ Օրինակ՝ Շուշանիկ թագուհու մասին ողբերգական պատմության մեջ, որը հավանաբար գրվել է հինգերորդ դարի վերջում, Աստվածաշնչի տարբեր հատվածներից մեջբերումներ են արվել։ «Ընձենավորը» էպիկական պոեմում (գրվել է մոտ 1220 թ.-ին) Շոթա Ռուսթավելին անդրադարձել է քրիստոնեական բարոյական արժեքներին։ Նա գրել է, օրինակ, ընկերության, առատաձեռնության և անծանոթների հանդեպ սեր դրսևորելու մասին, արժեքներ, որոնք մինչ օրս վրաց ժողովուրդը բարձր է գնահատում։
a Ավելի շատ տեղեկություն իմանալու համար տես «Գանձ, որ դարեր շարունակ թաքնված է եղել» հոդվածը «Դիտարանի» 2013 թ. հունիսի 1-ի համարում։