Երգ 133
Աստծուն փնտրեք, որ փրկվեք
1. Դեմ են ազգերն Աստծուն
և չեն ընդունում Որդուն։
Նրանց օրերն են վերջանում.
այլևս չեն իշխելու։
Ժամն է եկել ահա,
Աստված կգործի հիմա։
Նրանց Քրիստոսը կկործանի
և կջնջի անհապաղ։
(ԿՐԿՆԵՐԳ)
Ազատարար Աստծուն փնտրեք,
վստահությամբ նրան սպասեք
և արդարություն,
հավատարմություն,
հեզություն դուք միշտ որոնեք։
Գերիշխանին փառաբանեք,
պինդ ձեռքով փրկվեք։
2. Լուրն ենք այսօր պատմում,
ճամփան փրկության հայտնում։
Մարդիկ անում են ընտրություն.
լսում կամ արհամարհում։
Երբ փորձության բախվում,
մենք չենք սարսափում, դողում.
Եհովան, Հայրը մեր հոգատար
մեզ օգնության է հասնում։
(ԿՐԿՆԵՐԳ)
Ազատարար Աստծուն փնտրեք,
վստահությամբ նրան սպասեք
և արդարություն,
հավատարմություն,
հեզություն դուք միշտ որոնեք։
Գերիշխանին փառաբանեք,
պինդ ձեռքով փրկվեք։
(Տե՛ս նաև Ա Թագ. 2։9; Սաղ. 2։2, 3, 9; Առակ. 2։8; Մատթ. 6։33)