Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Անգիր սովորիր աստվածաշնչյան գրքերի անունները (մաս 1)

Անգիր սովորիր աստվածաշնչյան գրքերի անունները (մաս 1)

Բեռնել

  1. 1. «Ծննդոց». պատմում է, թե ինչու դրախտ չկա։

    «Ելք». Աստված Իսրայելին ազատագրեց։

    «Ղևտական». տվեց օրենք, որ սուրբ լինեն նրանք։

    «Թվեր». անապատում շատերը մահացան։

    «2 Օրենք». հորդոր՝ լսեն Աստծուն, հնազանդվեն։

    «Հեսու». ցեղերը սեփականություն ստացան։

    «Դատավորներ». Աստծու մարդիկ գործեր մեծ արեցին։

    «Հռութ». օրհնեց Աստված և ընտանիք տվեց։

    «1 Սամուել». Աստված Դավթին ընտրեց ազգի արքա։

    «2 Սամուել». մեծ մեղք գործեց, խնդիր լուրջ ունեցավ։

    «1 Թագավորներ». երկիրը բաժանվեց երկու մասի։

    «2 Թագավորներ». շատերը՝ չար, ոմանք՝ հավատարիմ։

    «1 Տարեգրություն». դասեր, որ քաղեցին պատմությունից։

    «2 Տարեգրություն». չարերը կործանման պատճառ դարձան։

    «Եզրաս». սուրբ պաշտամունքը նա վերականգնեց։

    «Նեեմիա». նա քաղաքի պարիսպը կանգնեցրեց։

    «Եսթեր». նա ճիշտ պահին առանց վախի խոսեց։

    «Հոբ». նա անարատությունը իր պահեց։

    «Սաղմոսներ». հզոր Աստծուն փառաբանող երգեր։

    «Առակներ». խրատական ու իմաստուն խոսքեր։

    «Ժողովող». երջանկություն է ծառայել Աստծուն։

    «Երգերի երգ». սերն իսկական անմար է, հարատև։

    «Եսայիա». խաղաղ կյանք, երբ Հիսուս արքան իշխի։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Սա ամենից լավ գիրքն է աշխարհում։

    Եհովայի մասին է այն պատմում։

    Կարդանք այն ամեն օր, ապրենք Աստծու Խոսքով,

    Սա ամենից լավ գիրքն է աշխարհում։