Եհովան, մամաս ու ես
Բեռնել
1. Ի՜նչ լավ է ինձ հոգ տանում
Հրաշք մայրիկը իմ։
Աղոթք ենք մենք միշտ անում.
Ուրախ է սիրտն իմ։
Իմ ընտանիքը անգին
Մի լավ թիմ լինի ասես։
Ուժեղ ենք մենք միասին,
Մի ենք մենք՝ Եհովան, մամաս ու ես։
2. Ամեն օր մամաս ու ես
Կարդում ենք Սուրբ Խոսքը։
Մի տղա կար ինձ պես՝
Տիմոթեոսը։
Կրթեց մայրը նրան,
Ու նա Յահին սրտանց սիրեց։
Ես էլ նվեր ունեմ թանկ.
Մի ենք մենք՝ Եհովան, մամաս ու ես։
(ՎԵՐՋԵՐԳ)
Սերս ինչպե՞ս ցույց տամ ես նրանց.
Թող լինեմ լսող ու հեզ։
Թանկ են սրտիս. երջանիկ եմ՝ ունեմ մեծ գանձ։
Լավ թիմ ենք մենք՝ Եհովան, մամաս ու ես։