Եսթերը շատ քաջ աղջիկ էր
Բեռնել
1. Մի խոնարհ աղջնակ էր նա՝
Համեստ կյանքով ապրող։
Հայր էր Մուրթքեն նրա համար.
Կրթում էր Սուրբ Խոսքով։
Թեև նրան դարձրին
Թագուհի, լսեց Յահին։
Եսթերը շատ քաջ աղջիկ էր,
Գանձ՝ Աստծու աչքին։
(ԿՐԿՆԵՐԳ)
Թող որ, ինչպես Եսթերը,
Ես անվախ ու քաջ դառնամ,
Եհովային տամ իմ սերը,
Միշտ նվիրված մնամ։
Թող որ, ինչպես Եսթերը,
Ես լինեմ և՛ հեզ, և՛ քաջ։
Նա, վանելով վախերը,
Գնում էր միշտ առաջ։
2. Չէր պաշտում պարսից արքան
Միակ Բարձրյալ Աստծուն։
Բայց Եսթերը միշտ նրան
Հարգում էր ու պատվում։
Ուստի դժվար պահին
Արքան օգնեց կնոջ ազգին։
Եսթերը շատ քաջ աղջիկ էր,
Գանձ՝ Աստծու աչքին։
(ԿՐԿՆԵՐԳ)
Թող որ, ինչպես Եսթերը,
Ես անվախ ու քաջ դառնամ,
Եհովային տամ իմ սերը,
Միշտ նվիրված մնամ։
Թող որ, ինչպես Եսթերը,
Ես լինեմ և՛ հեզ, և՛ քաջ։
Նա, վանելով վախերը,
Գնում էր միշտ առաջ։