Նվիրված եմ
Բեռնել
1. Իմ ծնողներն ասում են միշտ, որ ինձ սիրում են շատ։
Նրանց ես նվիրված եմ, լսելու պատրաստ։
Ես չեմ խոսի կոպիտ, հարգանքս ցույց կտամ.
Այդպես, Աստվա՛ծ, ընկերդ կմնամ։
(ԿՐԿՆԵՐԳ)
Նվիրված եմ քեզ, Եհո՛վա,
Եվ դու ինձ շատ ես սիրում։
Երբ նվիրված ենք քեզ, Եհո՛վա,
Միշտ քո սերն ենք տեսնում։
2. Աստվա՛ծ, կրթվում եմ քո Խոսքով ու ստանում խրատ։
Պիտի լսեմ քեզ, որ ինձ տաս ամուր հավատ։
Քո հզոր ուժով դժվար պահին կօգնես։
Կուզեմ՝ հավետ ինձնով ուրախ լինես։
(ԿՐԿՆԵՐԳ)
Նվիրված եմ քեզ, Եհո՛վա,
Եվ դու ինձ շատ ես սիրում։
Երբ նվիրված ենք քեզ, Եհո՛վա,
Միշտ քո սերն ենք տեսնում։
Նվիրված եմ քեզ, Եհո՛վա,
Միշտ քո սերն եմ տեսնում։