Պատրաստ եմ մի նոր բան անելու
Բեռնել
1. Ես մի փոքր մեծացել եմ
Ու ավելի խելոք դարձել։
Կարող եմ նոր բաներ անել
Եվ Աստծուն ուրախացնել։
Ժողովին սրտանց ուզում եմ
Պատասխանել ու լավ երգել,
Նաև Սրահը մեր մաքրել
Եվ տարեց մարդկանց օգնել։
(ԿՐԿՆԵՐԳ)
Գիտեմ՝ արդեն պատրաստ եմ
Մի նոր բան անելու։
Հաստատ գիտեմ՝ պատրաստ եմ
Մի լավ բան անելու։
2. Հաճույքով ես սովորում եմ
Աստծու մասին պատմել մարդկանց։
Սուրբ Գիրքն ուզում եմ վարժ կարդալ
Եվ հույսով լցնել նրանց։
(ԿՐԿՆԵՐԳ)
Գիտեմ՝ արդեն պատրաստ եմ
Մի նոր բան անելու։
Հաստատ գիտեմ՝ պատրաստ եմ
Մի լավ բան անելու։