Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Եկ խաղաղ ապրենք

Եկ խաղաղ ապրենք

Բեռնել

  1. 1. Ամեն օր տեսնում եմ մարդկանց ես չար, որ համառ են ու անհաշտ։

    Որ համբերեմ ու նրանց ներեմ, պիտի մնամ հանդարտ։

    Շատերի կյանքում՝ հոգսեր բազում, հարցեր, տագնապ ու վախ,

    Բայց աղոթքը իմ ես կուղղեմ Յահին, որ օգնի՝ լինեմ խաղաղ։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Եկ խաղաղ ապրենք աշխարհում այս նենգ.

    Դժվար է դա շատ հաճախ։

    Բայց ինչքան էլ բարդ լինի, մենք չենք հանձնվի,

    Որ ապրենք դրախտում խաղաղ։

  2. 2. Զբոսնելիս լինեմ կամ մի գործ անեմ, ուշադիր եմ ու արթուն,

    Որ թե հանկարծ կռվի մի կայծ, հեռանալ փորձեմ իսկույն։

    Բայց հաճախ մարդու արարքից այն կողմ կա պատճառ թաքնված.

    Ով ծաղրում է, թույլ է, անհաստատ սրտով, մոլորված է ու խաբված։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Եկ խաղաղ ապրենք աշխարհում այս նենգ.

    Դժվար է դա շատ հաճախ։

    Բայց ինչքան էլ բարդ լինի, մենք չենք հանձնվի,

    Որ ապրենք դրախտում խաղաղ։

    (ՄԻՋԵՐԳ)

    Մեր ուժը պիտի լարենք,

    Հոսանքին հակառակ վազենք։

    Աշխարհում խաբված ու շփոթված,

    Հանդարտ ոգի կտա Աստված:

  3. 3. Բարի լուրն ենք մենք ամենքին հայտնում, հեզ մարդկանց ենք որոնում։

    Սակայն մարդիկ էլ կան՝ բորբոքված, ջղային, զայրանում են ու կոպտում։

    Երբ որ փայտ չկա, չի լինում կրակ. այդ խոսքերն են մեր սրտում։

    Մենք հիշում ենք դա ու մնում հանդարտ, ուղղակի թողնում գնում։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Եկ խաղաղ ապրենք աշխարհում այս նենգ.

    Դժվար է դա շատ հաճախ։

    Բայց ինչքան էլ բարդ լինի, մենք չենք հանձնվի,

    Որ ապրենք դրախտում խաղաղ։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Եկ խաղաղ ապրենք աշխարհում այս նենգ.

    Դժվար է դա շատ հաճախ։

    Բայց ինչքան էլ բարդ լինի, մենք չենք հանձնվի,

    Որ ապրենք դրախտում խաղաղ։