Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Մի պահ կտրվենք ու վայելենք

Մի պահ կտրվենք ու վայելենք

Բեռնել

  1. 1. Եկ ու նստիր կողքին մեր. խարույկ ենք, տե՛ս, վառել։

    Մեր երգին միացիր, երկնքով հիացիր. տե՛ս, աստղերն են պար բռնել։

    Նվերներն Աստծու բազում մեզ շատ են ջերմացնում։

    Շնորհակալ ենք սրտանց, բերկրանքով ենք լցված. ձեռքն ենք նրա տեսնում։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Եկ թողնենք մեր հոգսերը և զգանք Հոր սերը,

    Տանք դադար, զմայլվենք ու խորհենք։

    Մեզ ճնշող մտքերը թող հիմա մի կողմ դնենք,

    Մի պահ կտրվենք

    Ու թող վայելենք։

  2. 2. Մինչ շողում է վառ լուսինը, վայելում ենք ջերմ շփում,

    Մեր սիրտն ամրանում է, ոգին թարմանում է. նոր ուժերով ենք լցվում։

    Խնդիրները, ճիշտ է, շատ են, մեծ բեռ են մեր հոգում,

    Բայց նայում ենք առաջ, դիմանում աննահանջ, մեզ Եհովան է թիկունք։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Եկ թողնենք մեր հոգսերը և զգանք Հոր սերը,

    Տանք դադար, զմայլվենք ու խորհենք։

    Մեզ ճնշող մտքերը թող հիմա մի կողմ դնենք,

    Մի պահ կտրվենք

    Ու թող վայելենք։

    Թող որ վայելենք։

    Եկ վայելենք։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Եկ թողնենք մեր հոգսերը և զգանք Հոր սերը,

    Տանք դադար, զմայլվենք ու խորհենք։

    Մեզ ճնշող մտքերը թող հիմա մի կողմ դնենք,

    Մի պահ կտրվենք ու...

    Ու վայելենք։

    (ՎԵՐՋԵՐԳ)

    Թող քո հոգսերը, զգա Հոր սերը։

    Մի պահ կտրվենք...

    Թող քո հոգսերը, զգա Հոր սերը։

    Կանգ առնենք, մի պահ կտրվենք ու...

    Ու վայելենք։