Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Եկել ենք Հայր Եհովայի օջախ

Եկել ենք Հայր Եհովայի օջախ

Բեռնել

  1. 1. Կա՞ արդյոք անսուտ ընկեր այսօր,

    Ով միշտ քո կողքին է և ոչ թե զուտ անցվոր։

    Ես ավելին էի ուզում, քան բարեկամ,

    Ոչ միայն ընկեր, այլև տան ջերմ անդամ։

  2. 2. Գտա փնտրածս՝ օջախն Աստծու։

    Աչքովս տեսա մի սեր, որ դիմակ չէ, քող շինծու։

    Ավելին գտա, քան լոկ երազ ոսկյա,

    Քան միայն ընկեր. Եհովայի տուն ես եկա։

    (ՄԻՋԵՐԳ)

    Այնքա՜ն եղբայր ու քույր ունեմ ես, հայր ու մայր քնքուշ,

    Բյուր աղջիկ, անթիվ տղա, պապ ու տատ անուշ՝

    Հեզ մարդիկ՝ ամեն ազգից, անկեղծ մարդիկ ուրախ։

    Մեզ սերն է բերել Հայր Եհովայի օջախ։

  3. 3. Մեր թելը սերն է՝ ամուր պողպատ։

    Մեր ջերմ օջախը գանձ է. եղբայր ու քույր ենք հաշտ։

    Եզակի է ընտանիքը մեր չքնաղ։

    Սերն է մեզ բերել Հայր Եհովայի օջախ։

    (ՄԻՋԵՐԳ)

    Հեզ մարդիկ՝ ամեն ազգից, անկեղծ մարդիկ ուրախ։

    Մեզ սերն է բերել Հայր Եհովայի օջախ։

  4. 4. Աստված ուզում է՝ դառնանք իր տան անդամ,

    Լինենք իր ընտանիքը, սիրի մեզ հավիտյան։

    Երգելու են մեր սրտերն անվերջ ուրախ,

    Որ եկել ենք մենք Հայր Եհովայի օջախ՝

    Այս ջերմ ընտանիք՝ Յահի օջախ,

    Ջերմ օջախ,

    Ջերմ օջախ։