Հավատն է հուր
Բեռնել
1. Իմ հավատի կրակը
Վախս դարձնում է մոխիր։
Թե սպառնա էլ ինձ առյուծ,
Հնոց կամ նեղ մի խուց,
Եհովան ինձ կտա ձեռքն իր։
(ԿՐԿՆԵՐԳ)
Հավատն է հուր. տեսնում եմ լույս, երբ մութ է։
Հավատն է հուր. ցրտին իմ շուրջն է տաք։
Ես քեզ հետ, ուժի՛ս Աղբյուր,
Մնում եմ միշտ ամուր,
Չէ՞ որ դու ասում ես ինձ. «Իմ թա՛նկ»։
Հավատն է հուր...
2. Հա՛յր, քո գանձերն ապրել են՝
Հուր սրտում՝ հավատ անբեկ։
Այդ հավատն էր անպարտ.
Դարձնում էր պինդ պողպատ։
Շուտով նրանց կասես. «Զարթնե՛ք»։
(ԿՐԿՆԵՐԳ)
Հավատն է հուր. տեսնում եմ լույս, երբ մութ է։
Հավատն է հուր. ցրտին իմ շուրջն է տաք։
Ես քեզ հետ, ուժի՛ս Աղբյուր,
Մնում եմ միշտ ամուր,
Չէ՞ որ դու ասում ես ինձ. «Իմ թա՛նկ»։
Հավատն է հուր...
(ՄԻՋԵՐԳ)
Հավատն է հուր. լեռն ահեղ հալվում է։
Հավատն է հուր. բոցում է հույս։
Ջահն այս բռնած՝
Կանցնեմ սարեր-ձորեր մթնած՝
Գալով այնտեղ, ուր կա վառ լույս։
3. Օ՜, ի՜նչ հրաշք աշխարհ է
Աչքս տեսնում, Հա՛յր իմ։
Լինեմ թող ամրոց.
Շուտով նոր երգ երգոց
Կհնչի քո հաղթության պատվին։
(ԿՐԿՆԵՐԳ)
Հավատն է հուր. տեսնում եմ լույս, երբ մութ է։
Հավատն է հուր. ցրտին իմ շուրջն է տաք։
Ես քեզ հետ, ուժի՛ս Աղբյուր,
Մնում եմ միշտ ամուր,
Չէ՞ որ դու ասում ես ինձ. «Իմ թա՛նկ»։
Հավատն է հուր...
Հավատն է հուր...
(Տես նաև Եբր. 11։1–40)