Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Նրան նորից ընկեր լինեմ

Նրան նորից ընկեր լինեմ

Բեռնել

  1. 1. Վաղուց ի վեր մի ծանր բեռ

    Հոգիս տանջում է անդադար։

    Կծու խոսքեր... խռով սրտեր...

    Խոցված եմ, բայց բուժման համար

    Կա դեղ ու ճար։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Նեղված մնալը ելք չէ, ո՛չ։

    Եկել է պահը, որ ներեմ,

    Քանդեմ ոխի օջախ ու որջ,

    Նրան նորից ընկեր լինեմ։

  2. 2. Ես ինչ էլ որ, ինչքան էլ որ

    Ամբողջ կյանքում ներեմ մեկին,

    Վառ սերն իմ Հոր այնքան է խոր,

    Որ լոկ ատոմ է սերը իմ

    Աստղի կողքին։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Նեղված մնալը ելք չէ, ո՛չ։

    Եկել է պահը, որ ներեմ,

    Քանդեմ ոխի օջախ ու որջ,

    Նրան նորից ընկեր լինեմ։

    (ՄԻՋԵՐԳ)

    Իսկույն կանեմ քայլ.

    Նեղված սրտով՝ էլ ո՛չ մի օր...

    Ես կներեմ շռայլ՝

    Նրան տալով ջերմ սեր եղբոր։

  3. 3. Լինեմ եղբայր. ունենք մեկ Հայր։

    Սիրում է և՛ նրան, և՛ ինձ։

    Ներեմ իսպառ, և ծանր քար

    Ընդմիշտ կընկնի խռով սրտից,

    Սիրո՛ղ սրտից։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Նեղված մնալը ելք չէ, ո՛չ։

    Եկել է պահը, որ ներեմ,

    Քանդեմ ոխի օջախ ու որջ,

    Նրան նորից ընկեր լինեմ,

    Նրան նորից ընկեր լինեմ։

    Կանե՛մ ես քայլն այս։