Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Շնորհակալ եմ, Արարի՛չ հոգատար

Շնորհակալ եմ, Արարի՛չ հոգատար

Բեռնել

  1. 1. Արևի ձեռքերն են շոյում ինձ քնքուշ,

    Սարերից փչում է հովիկը՝ մեղմ, անուշ։

    Վառ ծաղիկներն են ժպտում լուսերես

    Եվ ինձ հիացնում։ Հա՛յր իմ, կեցցե՜ս։

    (ՆԱԽԱԿՐԿՆԵՐԳ)

    Սերն է ծնել

    Ամեն նվերդ։

    Բայց ի՞նչ եմ արել,

    Որ ինձ այդքան սիրես։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Անչափ շնորհակալ եմ,

    Օ՜, Եհո՛վա, Հանճա՛ր։

    Շնորհակալ եմ,

    Արարի՛չ հոգատար։

    Ես խորապես

    Գիտակցում եմ՝ որքան ես դու մեծ ու վսեմ։

    Քո մասին խոհերս հուր են ջերմ։

    Անչափ շնորհակալ եմ,

    Շատ շնորհակալ եմ։

  2. 2. Ա՜խ, ի՜նչ գույներ ես վառում աչքիս առաջ.

    Լազուրի հետ խաղում է լույսի ամեն ճաճանչ։

    Ոսկե մայրամուտն է միշտ հյուսում թանկ բեհեզ,

    Հետո սկսվում է աստղերի հանդես։

    (ՆԱԽԱԿՐԿՆԵՐԳ)

    Սերն է ծնել

    Ամեն նվերդ։

    Ես գիտեմ՝ ինչ անել,

    Որ ինձ հավետ սիրես։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Անչափ շնորհակալ եմ,

    Օ՜, Եհո՛վա, Հանճա՛ր։

    Շնորհակալ եմ,

    Արարի՛չ հոգատար։

    Ես խորապես

    Գիտակցում եմ՝ որքան ես դու մեծ ու վսեմ։

    Քո մասին խոհերս հուր են ջերմ։

    Անչափ շնորհակալ եմ։

    (ՄԻՋԵՐԳ)

    Ինչքա՜ն բարի ես, Տե՛ր զորեղ։

    Քո սերն է անմար կանթեղ։

    Քո սիրտն է արև.

    Այնքա՜ն շռայլ է։

    Անչափ շնորհակալ եմ։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Անչափ շնորհակալ եմ,

    Օ՜, Եհո՛վա, Հանճա՛ր։

    Շնորհակալ եմ,

    Արարի՛չ հոգատար։

    Ես խորապես

    Գիտակցում եմ՝ որքան ես դու մեծ ու վսեմ։

    Քո մասին խոհերս հուր են ջերմ։

    Անչափ շնորհակալ եմ,

    Անչափ շնորհակալ եմ,

    Անչափ շնորհակալ ենք։