Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ուրախ եմ, որ հաղթահարեցի փորձությունը

Ուրախ եմ, որ հաղթահարեցի փորձությունը

Բեռնել

  1. 1. Բախվում եմ փորձությունների

    Ու տարբեր խնդիրների իմ ճանապարհին։

    Ի՞նչ կլինի՝ ես չգիտեմ,

    Իմ սրտում հաստատ գիտեմ, թե ինչ պիտի անեմ.

    Դաջեմ սրտում իմ Հոր խոսքերը,

    Քաջ մարդկանց օրինակները

    Ու խորհեմ՝ ինչպես խոսել,

    Ինչ ասել, ինչպես վարվել։

    Աստծուն սրտանց պիտի դիմեմ,

    Տոկունություն պիտի խնդրեմ։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Ես փորձության պահին

    Կաղոթեմ Եհովային,

    Որ փորձության պահին

    Ես լինեմ հավատարիմ։

  2. 2. Գուցե ես նույն խնդրին բախվեմ,

    բայց պիտի ես պայքարեմ ու չհանձնվեմ։

    Դրդում է ինձ վատ գործերի,

    Խումբը պատանիների. նրանց չեմ ենթարկվի։

    Հավատը իմ կոտրել փորձում են,

    Միանալ իրենց՝ ստիպում են։

    Վատ ուղին ես կմերժեմ,

    Սիրտն իմ Հոր կուրախացնեմ։

    Աստծու անվան Վկան եմ ես,

    Չեմ ամաչի, ցնծում եմ ես։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Ես փորձությունն անցա,

    Մնացի հավատարիմ։

    Ես փորձությունն անցա,

    Ուրախ է սիրտը իմ։