Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Սխալից դաս քաղիր

Սխալից դաս քաղիր

Բեռնել

  1. 1. Իմ զավա՛կ, հիշիր դու սա.

    Չկա երկրի վրա

    Մեկը, որ կասի՝

    Չեմ սայթաքել կյանքում երբեք։

    Եվ հերթը քեզ հասավ.

    Դու ընկար ու զգում ես ցավ։

    Վեր կաց, ինչ էլ որ լինի,

    Եվ թույլ տուր, որ բուժեմ ամեն մի վերք։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Վեր կաց շուտ, թափ տուր քեզ՝

    Սեր ու գութ քեզ տամ ես։

    Վեր կաց շուտ, ձիգ ուղղվիր

    Եվ, անշուշտ, դաս քաղիր։

    Թող՝ ոտքի քեզ դնեմ.

    Դու պինդ բռնիր ձեռքս ջերմ։

    Կօգնեմ՝ ամուր կանգնես,

    Նախկինից ուժեղ լինես,

    Բայց եթե դաս քաղես։

  2. 2. Նոր օրն ահա բացվում է.

    Սիրտը քո դեռ ցավում է։

    Բայց անցյալը չես փոխի.

    Նայիր դու քո դիմաց։

    Թող մռայլ մտքերդ,

    Լսիր բարի խոսքերս,

    Որ քեզ նորից հանեմ ոտքի։

    Եհովան եմ, քո Հայրն եմ՝ գիրկս բաց։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Վեր կաց շուտ, թափ տուր քեզ՝

    Սեր ու գութ քեզ տամ ես։

    Վեր կաց շուտ, ձիգ ուղղվիր

    Եվ, անշուշտ, դաս քաղիր։

    Թող՝ ոտքի քեզ դնեմ.

    Դու պինդ բռնիր ձեռքս ջերմ։

    Կօգնեմ՝ ամուր կանգնես,

    Նախկինից ուժեղ լինես։

    (ՄԻՋԵՐԳ)

    Խոսքս թող լինի արևդ։

    Հետ գցիր քո ծանր բեռը։

    Իմ սերը քո սրտից է մեծ.

    Կօգնեմ՝ կանգնես,

    Թե դաս քաղես։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Վեր կաց շուտ, թափ տուր քեզ՝

    Սեր ու գութ քեզ տամ ես։

    Վեր կաց շուտ, ձիգ ուղղվիր

    Եվ, անշուշտ, դաս քաղիր։

    Թող՝ ոտքի քեզ դնեմ.

    Դու պինդ բռնիր ձեռքս ջերմ։

    Կօգնեմ՝ ամուր կանգնես,

    Նախկինից ուժեղ լինես։

    Բայց միայն դաս քաղիր,

    Սխալից դաս քաղիր։