Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Վազիր, հաղթիր

Վազիր, հաղթիր

Բեռնել

  1. 1. Մի՛ շրջիր

    Քո հայացքը հետ,

    Այլ աչքերդ հառիր

    Դեպի վերջնակետ։

    Զորացիր Սուրբ Խոսքով,

    Հավատդ կերտիր։

    Ամեն բան՝ քեզ խանգարող,

    Դիր մի կողմ, շտապիր։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Մեզ հետ

    Դու վազիր ու ստացիր

    Մրցանակն անգին։

    Դու եկ, վազիր, մեզ հետ վազիր։

    Միշտ նայիր պարգևին,

    Առաջ վազիր, մի՛ կանգնիր։

    Թեպետև շատ դժվար է,

    Հոր մեծ ուժն անսպառ է։

    Վազիր, հաղթիր։

    Վազիր, հաղթիր։

  2. 2. Պարգևն է քո

    Անթառամ կյանքի պսակ։

    Կտեսնես դու շուտով

    Նոր աշխարհ, նոր կյանք։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Մեզ հետ

    Դու վազիր ու ստացիր

    Մրցանակն անգին։

    Դու եկ, վազիր, մեզ հետ վազիր։

    Միշտ նայիր պարգևին,

    Առաջ վազիր, մի՛ կանգնիր։

    Թեպետև շատ դժվար է,

    Հոր մեծ ուժն անսպառ է։

    Վազիր, հաղթիր։

    Վազիր, հաղթիր։

    Եվ ապրիր հավետ։

    (ՄԻՋԵՐԳ)

    Ուղին այս հեշտ չէ. վտանգներ կան շատ։

    Աշխարհը կեղծ փայլով իր

    Քո առաջ գցում է կարթ։

    Բայց դու

    Մի՛ կանգնիր, միշտ վազիր։

    Մի՛ կանգնիր, միշտ վազիր։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Մեզ հետ

    Դու վազիր ու ստացիր

    Մրցանակն անգին։

    Դու եկ, վազիր, մեզ հետ վազիր։

    Միշտ նայիր պարգևին,

    Առաջ վազիր, մի՛ կանգնիր։

    Թեպետև շատ դժվար է,

    Հոր մեծ ուժն անսպառ է։

    Վազիր, հաղթիր։

    Վազիր, հաղթիր։

    Եվ ապրիր հավետ։

    Եվ ապրիր հավետ։

    Դե՛, եկ, վազիր մինչև վերջ։

    Առաջ նայիր, հաղթիր

    Այս վազքի մեջ։

    Դու մի՛ կանգնիր

    Ու հաղթիր։

    Եվ ապրիր հավետ։