Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԵՐԳ 61

Առա՛ջ, ո՛վ Վկաներ

Առա՛ջ, ո՛վ Վկաներ

(Ղուկաս 16։16)

  1. 1. Մեր օրերում Վկաներն՝ անվախ ու քաջ,

    Տանում են լավ լուրը վստահ և աննահանջ։

    Թեև Սատանան հարձակվում է,

    Իր ոգով Յահը միշտ նրանց օգնում է։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Առա՛ջ, Վկանե՛ր Աստծու, սիրտն է ձեր ամուր։

    Խինդով հռչակեք ավետիսը ամենուր։

    Պատմեք, որ դրախտը շուտով կհաստատվի,

    Կլինի բերկրանքով, օրհնությամբ լի։

  2. 2. Հոր ծառաներն ենք. այսօր հեշտ կյանք չունենք։

    Այս չար աշխարհում փոխզիջում պիտի չանենք։

    Սուրբ Խոսքն ենք սիրում. անբասիր ենք,

    Անարատ, նվիրված, հավատարիմ ենք։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Առա՛ջ, Վկանե՛ր Աստծու, սիրտն է ձեր ամուր։

    Խինդով հռչակեք ավետիսը ամենուր։

    Պատմեք, որ դրախտը շուտով կհաստատվի,

    Կլինի բերկրանքով, օրհնությամբ լի։

  3. 3. Արքայությունն են մարդիկ արհամարհում,

    Աստծու սուրբ անունն են հերքում և անարգում։

    Եկեք սրբացնենք Հոր անունը,

    Այն տանենք մեր երկրի ամեն անկյունը։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Առա՛ջ, Վկանե՛ր Աստծու, սիրտն է ձեր ամուր։

    Խինդով հռչակեք ավետիսը ամենուր։

    Պատմեք, որ դրախտը շուտով կհաստատվի,

    Կլինի բերկրանքով, օրհնությամբ լի։