ԵՐԳ 84
Օգնության շտապենք
-
1. Յահի ճամփան՝ երջանկություն...
Բերում է մեծ ուրախություն։
Օրերը մեր պիտի հաշվենք,
Որ իմաստուն սիրտ ձեռք բերենք։
(ԿՐԿՆԵՐԳ)
Ինչ ունենք, տանք Յահին.
Օգնության շտապենք։
Որտեղ կարիքն է մեծ, աջակցենք,
Սեր դրսևորենք։
-
2. Ամեն երկրում կան թանկ սրտեր,
Հնձի պատրաստ սպիտակ արտեր։
Որտեղ կան քիչ աշխատողներ,
Շտապենք օգնել, թափենք ջանքեր։
(ԿՐԿՆԵՐԳ)
Ինչ ունենք, տանք Յահին.
Օգնության շտապենք։
Որտեղ կարիքն է մեծ, աջակցենք,
Սեր դրսևորենք։
-
3. Հմտություններ ձեռք բերելով
Ու սրահներ կառուցելով,
Օտար լեզու սովորելով՝
Հնձի գործին օգնենք սիրով։
(ԿՐԿՆԵՐԳ)
Ինչ ունենք, տանք Յահին.
Օգնության շտապենք։
Որտեղ կարիքն է մեծ, աջակցենք,
Սեր դրսևորենք։
(Տես նաև Հովհ. 4։35; Գործ. 2։8; Հռոմ. 10։14)