Հմտացիր ընթերցելու և սովորեցնելու մեջ—Տեսանյութեր

Զարգացրու անհրաժեշտ հմտություններ՝ հանրության առաջ ընթերցելու և ուսուցանելու համար։

ԴԱՍ 1

Հետաքրքիր ու գրավիչ առաջաբան

Ի՞նչ կարող ես անել, որ ունկնդիրներդ ցանկանան լսել այն, ինչ ասելու ես։

ԴԱՍ 2

Խոսակցական ոճ

Ի՞նչ կարող ես անել, որ քեզ լսողները չլարվեն։

ԴԱՍ 3

Հարցերի կիրառում

Ինչպե՞ս կարող ես հարցերի միջոցով մղել քեզ լսողներին տրամաբանելու, պահել նրանց հետաքրքրությունը և ընդգծել կարևոր մտքերը։

ԴԱՍ 4

Լավ հիմք՝ աստվածաշնչյան համարներն ընթերցելուց առաջ

Նախքան աստվածաշնչյան համար կարդալը ի՞նչ կարող ես անել, որ ունկնդիրներդ մտովի նախապատրաստվեն և առավելագույն օգուտները քաղեն քո կարդացածից։

ԴԱՍ 5

Ճիշտ ընթերցանություն

Ի՞նչը կօգնի, որ կարողանանք բարձրաձայն ընթերցել այն, ինչ գրված է։

ԴԱՍ 6

Հստակ ցույց տալ սուրբգրային համարն ընթերցելու նպատակը

Աստվածաշնչյան համար ընթերցելուց հետո ի՞նչ պետք է անես, որ օգնես քեզ լսողներին հասկանալ, թե ինչու կարդացիր այդ համարը։

ԴԱՍ 7

Ստույգ և արժանահավատ տեղեկություններ

Ինչպե՞ս կարող ես հավաստիանալ, որ չես աղավաղում ճշմարտությունը

ԴԱՍ 8

Սովորեցնել օրինակների միջոցով

Ինչպե՞ս կարող ես Մեծ Ուսուցչի պես արդյունավետ օրինակներ օգտագործել։

ԴԱՍ 9

Արդյունավետորեն գործածել զննական միջոցները

Ինչպե՞ս կարող ես օգտագործել նկարները կամ այլ զննական միջոցներ, որ քեզ լսողներին օգնես հասկանալու գլխավոր մտքերը։

ԴԱՍ 10

Հնչերանգի փոփոխում

Ինչպե՞ս կարող ես, փոփոխելով ձայնիդ հնչեղությունը, տոնը և տեմպը, մտքերը հստակ փոխանցել քեզ լսողներին և հույզեր արթնացնել նրանց մեջ։

ԴԱՍ 11

Ոգևորություն

Ինչպե՞ս կարող ես, խանդավառությամբ խոսելով, ոգևորել և գործերի մղել ունկնդիրներիդ։

ԴԱՍ 12

Ջերմություն և կարեկցանք

Ինչպե՞ս կարող ես անկեղծորեն ջերմություն և կարեկցանք արտահայտել քեզ լսողների հանդեպ։

ԴԱՍ 13

Հստակ ցույց տալ գործնական արժեքը

Ինչպե՞ս կարող ես ներկայացնել նյութը, որպեսզի քեզ լսողները հասկանան դրա գործնական արժեքը և մղվեն կիրառելու այն։

ԴԱՍ 14

Գլխավոր մտքերի ընդգծում

Գլխավոր մտքերը հստակ ընդգծելով՝ օգնիր ունկնդիրներիդ, որ ուշադիր լսեն, հասկանան ու մտապահեն ասածներդ։

ԴԱՍ 15

Համոզվածությամբ խոսել

Ինչպե՞ս կարող ես համոզվածությամբ խոսել ելույթ ներկայացնելիս կամ ծառայության ժամանակ։

ԴԱՍ 16

Քաջալերական խոսք, դրական մոտեցում

Ո՞ր երեք բաները կօգնեն, որ խոսելիս շեշտը դնենք ոչ թե խնդրի, այլ դրա լուծման վրա, և մարդկանց հույսով լցնենք։

ԴԱՍ 17

Հասկանալի՝ լսողների համար

Ի՞նչ ծուղակներից պետք է զգուշանաս, երբ փորձում ես այնպես անել, որ ասելիքդ հասկանալի լինի լսողների համար։

ԴԱՍ 18

Բովանդակալից՝ լսողների համար

Ինչպե՞ս կարող ես ունկնդիրներիդ մտածել տալ և արժեքավոր ինչ-որ բան սովորեցնել նրանց։

ԴԱՍ 19

Հասնել ունկնդիրների սրտին

Ինչպե՞ս կարող ես ճիշտ մղումներ արթնացնել քեզ լսողների մեջ։

ԴԱՍ 20

Գործերի մղող վերջաբան

Ինչպիսի՞ն պետք է լինի վերջաբանդ՝ անկախ այն բանից՝ ելույթ ես ներկայացնում, թե մասնակցում ես քարոզչական ծառայությանը։

Ձեզ գուցե հետաքրքրեն

ԳՐՔԵՐ/ԳՐՔՈՒՅԿՆԵՐ

Հմտացիր ընթերցելու և սովորեցնելու մեջ

Այս գրքույկի նպատակն է օգնել քեզ, որ բարելավվես հանրության առջև ընթերցելու, ինչպես նաև խոսելու և ուսուցանելու հարցում։