Եփեսացիներ 4։1-32
4 Ուստի ես, որ բանտարկված+ եմ հանուն Տիրոջ, խնդրում եմ ձեզ, որ ձեր ստացած կոչմանը+ արժանի կերպով վարվեք+՝
2 կատարյալ խոնարհամտությամբ+ և մեղմությամբ, համբերատարությամբ+, սիրով միմյանց համբերելով+,
3 ամեն կերպ ձգտելով պահպանել ոգու տված միասնությունը խաղաղության միավորող կապի մեջ+։
4 Մեկ մարմին+ կա և մեկ ոգի+, ինչպեսև կա մեկ հույս+, դեպի որը դուք կանչվել եք։
5 Մեկ Տեր+, մեկ հավատ+, մեկ մկրտություն+,
6 մեկ Աստված+՝ բոլորի Հայրը, որն ամենքի վրա է և գործում է ամենքի միջոցով և ամենքի մեջ։
7 Իսկ մեզանից յուրաքանչյուրին անզուգական բարություն+ տրվեց ձրի պարգևի+ այն չափով, որը սահմանեց Քրիստոսը։
8 Դրա համար էլ նա ասում է. «Երբ նա վեր ելավ բարձունքը, գերիներ վերցրեց։ Նա մարդկանց տեսքով պարգևներ տվեց»+։
9 Իսկ ի՞նչ է նշանակում «նա վեր ելավ»+ արտահայտությունը, եթե ոչ այն, որ նա նաև ցած իջավ՝ երկիր+։
10 Նա, ով ցած իջավ, նույն ինքն է, ով վեր ելավ+ բոլոր երկինքներից ավելի վեր+, որպեսզի ամեն ինչ իրագործի։
11 Ոմանց նա ժողովին տվեց որպես առաքյալներ+, ոմանց որպես մարգարեներ+, ոմանց որպես ավետարանիչներ+, ոմանց էլ որպես հովիվներ և ուսուցիչներ+՝
12 սրբերին ուղղելու+ համար, ծառայության գործի համար, Քրիստոսի մարմնի շինության համար+,
13 մինչև որ բոլորս հավատի և Աստծու Որդու մասին ճշգրիտ գիտելիքների մեջ հասնենք միասնության, դառնանք չափահաս+ մարդու պես՝ հասնելով Քրիստոսի ողջ հասակին+,
14 որպեսզի այլևս չլինենք մանուկներ՝ ասես ալիքներից տարուբերված+ և ուսմունքների ամեն քամուց այս ու այն կողմ քշված+՝ մարդկանց խորամանկությամբ+ ու նենգությամբ հնարված խաբեությամբ։
15 Բայց ճշմարտությունը խոսելով+՝ եկեք սիրով ամեն բանում աճենք+ նրանում, որը գլուխն է+, այսինքն՝ Քրիստոսում։
16 Նրանից ամբողջ մարմինը+, ներդաշնակորեն փոխկապակցված լինելով և համագործակցելով բոլոր հոդերի միջոցով (որոնք կատարում են իրենց անհրաժեշտ դերը)՝ ըստ յուրաքանչյուր անդամի կատարած գործունեության չափի, նպաստում է սիրո մեջ հենց իր՝ մարմնի աճին իր իսկ շինության համար+։
17 Ուստի սա եմ ասում և վկայում Տիրոջով, որ դուք այլևս չքայլեք այնպես, ինչպես մյուս ազգերն են+ քայլում իրենց մտքի ունայնությամբ+,
18 որոնք իրենց տգիտության+ և իրենց սրտերի անզգայության+ պատճառով մտավոր առումով խավարի+ մեջ են և օտարացած են+ այն կյանքից, որն Աստծուց է։
19 Ամոթի զգացումը կորցնելով+՝ նրանք անձնատուր եղան անառակ+ վարքին, որպեսզի ագահությամբ+ ամեն տեսակ անմաքրություն գործեն+։
20 Բայց դուք Քրիստոսի մասին այդպիսի բան չեք սովորել+,
21 եթե լսել եք նրան և սովորել եք նրանից+՝ համաձայն այն ճշմարտության+, որը Հիսուսի մեջ է։
22 Դուք սովորել եք, որ պետք է ձեր վրայից հանեք այն հին անձնավորությունը+, որը համապատասխան է ձեր նախկին ապրելակերպին և ապականվում է+ իր խաբեական ցանկություններով+,
23 և պետք է նորոգվեք՝ փոխելով ձեր միտքը խթանող ուժը,+
24 ու հագնեք+ նոր անձնավորությունը+, որը ստեղծվել է+ Աստծու կամքի համաձայն՝ ճշմարիտ արդարությամբ+ ու նվիրվածությամբ։
25 Ուստի հիմա, երբ արդեն ձեր վրայից հանել եք ստությունը+, ամեն մեկդ ճշմարտությունը խոսեք ձեր մերձավորի հետ+, որովհետև մենք մեկ մարմնի անդամներ ենք+։
26 Եթե զայրանաք, մեղք մի՛ գործեք+։ Թող արևը մայր չմտնի, քանի դեռ զայրացած եք+,
27 ոչ էլ տեղիք տվեք Բանսարկուին+։
28 Ով գողանում է, թող էլ չգողանա+, այլ թող տքնաջան աշխատի՝ իր ձեռքերով բարին գործելով+, որպեսզի կարողանա տալ կարիքի մեջ եղողին+։
29 Թող ոչ մի նեխած խոսք դուրս չգա ձեր բերանից+, այլ միայն բարի խոսք՝ հարկ եղած դեպքում կերտելու համար, որպեսզի օգուտ բերի լսողներին+։
30 Նաև մի՛ տրտմեցրեք Աստծու սուրբ ոգին+, որով ձեզ վրա կնիք դրվեց+ այն օրվա համար, երբ դուք պիտի ազատվեք փրկանքի միջոցով+։
31 Ամեն չարասիրտ դառնություն+, բարկություն և զայրույթ, գոռգոռոց և վիրավորական խոսք+ թող հեռացվի ձեզանից, ինչպես նաև ամեն չարություն+։
32 Բայց դուք իրար հանդեպ եղեք բարի+ և կարեկից+՝ մեծահոգաբար ներելով իրար, ինչպես որ Աստված Քրիստոսի միջոցով մեծահոգաբար ներեց ձեզ+։