1 Սամուել 8։1-22
8 Երբ Սամուելը ծերացավ, իր որդիներին Իսրայելի վրա դատավորներ նշանակեց+։
2 Նրա առաջնեկ որդու անունը Հովել+ էր, իսկ երկրորդի անունը՝ Աբիա+։ Նրանք դատավորություն էին անում Բերսաբեեում։
3 Սակայն Սամուելի որդիները չքայլեցին իր ճանապարհներով+, այլ անարդար եկամուտի+ հետևից ընկան, կաշառք էին վերցնում+ և արդարադատությունը խեղաթյուրում+։
4 Որոշ ժամանակ անց Իսրայելի բոլոր երեցները+ հավաքվեցին, եկան Սամուելի մոտ՝ Ռամա,
5 ու ասացին նրան. «Ահա դու ծերացել ես, իսկ քո որդիները քո ճանապարհներով չեն քայլում։ Հիմա մեզ համար մի թագավոր նշանակիր+, որ դատի մեզ, ինչպես որ ընդունված է մյուս բոլոր ազգերի մոտ»։
6 Բայց Սամուելի աչքին վատ երևաց, որ նրանք ասացին. «Մեզ թագավոր տուր, որ նա՛ դատի մեզ»։ Ուստի Սամուելը սկսեց աղոթել Եհովային+։
7 Այդ ժամանակ Եհովան ասաց Սամուելին+. «Լսի՛ր ժողովրդի ձայնին և արա՛ այն ամենը, որ ասացին քեզ+, որովհետև նրանք ոչ թե քեզ են մերժում, այլ ինձ, որ նրանց վրա թագավոր+ չլինեմ։
8 Ինչպես որ ինձ հետ վարվեցին Եգիպտոսից նրանց դուրս բերելու օրից+ մինչև այսօր, որ թողեցին ինձ+ և ուրիշ աստվածների ծառայեցին+, այդպես էլ քեզ հետ են վարվում։
9 Եվ հիմա լսիր նրանց ձայնին։ Միայն թե նրանց լրջորեն զգուշացրու և հայտնիր թագավորի իրավունքները, որ իշխելու է իրենց վրա»+։
10 Եվ Սամուելը Եհովայի բոլոր խոսքերը հաղորդեց իրենից թագավոր խնդրող ժողովրդին
11 ու ասաց. «Սա է թագավորի իրավունքը+, որ իշխելու է ձեզ վրա. նա կվերցնի ձեր որդիներին+ և նրանց կառապաններ+ ու հեծյալներ+ կդարձնի, ոմանց էլ կստիպի վազել իր կառքերի առաջից+։
12 Ոմանց հազարապետներ+ ու հիսնապետներ+ կնշանակի և ոմանց էլ կպատվիրի, որ իր հողը հերկեն+, բերքը հնձեն+, պատերազմի իր զենքերն+ ու կառքերի գործիքները պատրաստեն+։
13 Իսկ ձեր դուստրերին կվերցնի, որ քսուքներ պատրաստեն, խոհարարներ ու հացթուխներ լինեն+։
14 Ձեր լավագույն արտերը, խաղողի+ ու ձիթենու այգիները+ նա կվերցնի ու իր ծառաներին կտա։
15 Ձեր ցորենի արտերի և խաղողի այգիների բերքի մեկ տասներորդը կվերցնի+ և իր պալատականներին+ ու ծառաներին կտա։
16 Ձեր ծառաներին ու աղախիններին, ձեր լավագույն անասուններին ու էշերին կվերցնի և իր համար կաշխատեցնի+։
17 Ձեր հոտերի+ մեկ տասներորդը կվերցնի, և դուք նրա ծառաները կդառնաք։
18 Այդ ժամանակ կաղաղակեք ձեր թագավորի պատճառով+, որին ընտրել եք ձեզ համար, բայց Եհովան չի պատասխանի ձեզ այդ օրը»+։
19 Սակայն ժողովուրդը չուզեց լսել Սամուելի ձայնին+ ու ասաց. «Ո՛չ, թող մեզ վրա թագավոր լինի,
20 և մենք էլ լինենք մյուս բոլոր ազգերի պես+, մեր թագավորը թող դատի մեզ, մեր առջևից ընթանա և մեր պատերազմները մղի»։
21 Սամուելը լսեց ժողովրդի բոլոր ասածները և դրանք Եհովային հայտնեց+։
22 Եհովան էլ ասաց Սամուելին. «Լսի՛ր նրանց ձայնին և թագավոր դիր նրանց վրա»+։ Ուստի Սամուելն ասաց իսրայելացիներին. «Ամեն մեկդ ձեր քաղաքը գնացեք»։