Ելք 19։1-25
19 Եգիպտոսից դուրս գալուց հետո երրորդ ամսում իսրայելացիները եկան Սինա անապատ:
2 Այն նույն օրը, երբ նրանք ճանապարհ ընկան Ռաֆիդիմից,+ եկան Սինա անապատ և ճամբար դրեցին այնտեղ՝ Սինա լեռան դիմաց:+
3 Մովսեսը բարձրացավ լեռը, որ ներկայանա ճշմարիտ Աստծու առաջ: Եհովան լեռան վրայից կանչեց նրան՝+ ասելով. «Ահա թե ինչ պետք է ասես Հակոբի սերունդներին՝ իսրայելացիներին.
4 «Դուք տեսաք, թե ես եգիպտացիներին ինչ արեցի,+ որ ձեզ ինձ մոտ բերեմ՝ արծվի պես թևերիս վրա առած:+
5 Եվ հիմա, եթե անվերապահորեն հնազանդվեք ինձ ու պահեք իմ ուխտը, դուք կդառնաք իմ հատուկ* սեփականությունը, որ ընտրել եմ բոլոր ժողովուրդների միջից,+ քանի որ ամբողջ երկիրը ինձ է պատկանում:+
6 Ինձ համար դուք քահանայական թագավորություն և սուրբ ազգ կդառնաք»:+ Սրանք են այն խոսքերը, որ պետք է ասես իսրայելացիներին»:
7 Մովսեսը գնաց, իր մոտ կանչեց ժողովրդի երեցներին և նրանց հայտնեց Եհովայի ասած բոլոր խոսքերը:+
8 Դրանից հետո ամբողջ ժողովուրդը միաձայն պատասխանեց. «Եհովայի բոլոր ասածները կանենք»:+ Մովսեսն էլ ժողովրդի խոսքերը իսկույն հաղորդեց Եհովային:
9 Եհովան ասաց Մովսեսին. «Ես քեզ մոտ կգամ մութ ամպի մեջ, որ երբ խոսեմ քեզ հետ, ժողովուրդը լսի և քեզ էլ միշտ հավատա»: Այսպիսով՝ Մովսեսը ժողովրդի խոսքերը հաղորդեց Եհովային:
10 Ապա Եհովան ասաց Մովսեսին. «Գնա ժողովրդի մոտ և պատվիրիր, որ այսօր ու վաղը սրբագործեն* իրենց, և թող լվանան իրենց հագուստները:
11 Նրանք պետք է պատրաստ լինեն երրորդ օրվան, որովհետև երրորդ օրը Եհովան ամբողջ ժողովրդի աչքի առաջ կիջնի Սինա լեռան վրա:
12 Լեռան շուրջբոլորը սահմանանշաններ դիր ժողովրդի համար և ասա. «Զգուշացե՛ք. հանկարծ լեռը չբարձրանա՛ք ու չդիպչե՛ք դրա փեշին: Եթե որևէ մեկը դիպչի լեռանը, կսպանվի:
13 Ոչ ոք չպետք է դիպչի օրինազանցին: Նա կա՛մ պետք է քարկոծվի, կա՛մ խոցվի:* Լինի մարդ, թե կենդանի՝ չպետք է ողջ մնա»:+ Ժողովուրդը կարող է լեռանը մոտենալ միայն այն ժամանակ, երբ հնչի եղջերափողի* ձայնը»:+
14 Հետո Մովսեսը լեռան վրայից իջավ ժողովրդի մոտ ու պատվիրեց, որ սրբագործեն իրենց, և նրանք լվացին իրենց հագուստները:+
15 Մովսեսն ասաց. «Պատրաստվե՛ք երրորդ օրվան: Սեռական հարաբերություն չունենաք»:*
16 Երրորդ օրը՝ առավոտյան, որոտներ ու կայծակներ սկսվեցին, մի թանձր ամպ+ իջավ լեռան վրա, և եղջերափողի շատ ուժգին ձայն սկսեց հնչել: Ճամբարում գտնվող ամբողջ ժողովուրդը ահուդողի մեջ ընկավ:+
17 Մովսեսը ժողովրդին ճամբարից տարավ, որ ներկայանան ճշմարիտ Աստծու առաջ: Եվ նրանք կանգնեցին լեռան ստորոտի մոտ:
18 Սինա լեռը ամբողջությամբ ծխի մեջ էր, քանի որ Եհովան կրակի մեջ+ իջել էր դրա վրա. լեռից ծուխ էր բարձրանում, ասես թրծավառարանից, և ողջ լեռը ուժգին ցնցվում էր:+
19 Եղջերափողի ձայնը ավելի ու ավելի բարձր էր հնչում: Այդ ընթացքում Մովսեսը խոսում էր, իսկ ճշմարիտ Աստված պատասխանում էր* նրան:
20 Այսպիսով՝ Եհովան իջավ Սինա լեռան վրա՝ դրա գագաթին: Ապա Եհովան Մովսեսին կանչեց այնտեղ, և Մովսեսը բարձրացավ:+
21 Եհովան նրան ասաց. «Իջիր և զգուշացրու ժողովրդին. «Չփորձե՛ք սահմանն անցնել, որ տեսնեք Եհովային, այլապես շատերդ կմեռնեք:
22 Քահանաները,* որոնք կանոնավորաբար գալիս են Եհովայի մոտ, թող սրբագործեն իրենց, որ Եհովան նրանց չկործանի»»:+
23 Մովսեսն էլ ասաց Եհովային. «Ժողովուրդը չի կարող բարձրանալ Սինա լեռը, որովհետև դու արդեն զգուշացրել ես մեզ ու ասել. «Սահմանանշաններ դիր լեռան մոտ և սուրբ հայտարարիր այն»»:+
24 Սակայն Եհովան ասաց նրան. «Գնա, իջիր և հետո Ահարոնի հետ բարձրացիր, բայց քահանաներն ու ժողովուրդը թող սահմանանշաններից չանցնեն: Նրանց զգուշացրու. «Մի՛ բարձրացեք Եհովայի մոտ, որ ձեզ չկործանի»»:+
25 Մովսեսն իջավ ժողովրդի մոտ ու հաղորդեց այդ ամենը:
Ծանոթագրություններ
^ Կամ՝ «թանկագին»:
^ Բառարանում տես «Սրբագործել»:
^ Բռց.՝ «խոյի եղջյուրի»:
^ Հավանաբար նետով:
^ Բռց.՝ «Կնոջ մի՛ մոտեցեք»:
^ Բռց.՝ «ձայնով պատասխանում էր»:
^ Հավանաբար, խոսքը ընտանիքների գլուխների մասին է: