Ելք 2։1-25

  • Ծնվում է Մովսեսը (1-4)

  • Փարավոնի դուստրը որդեգրում է Մովսեսին (5-10)

  • Մովսեսը փախչում է Մադիան և ամուսնանում է Սեպփորայի հետ (11-22)

  • Աստված լսում է իսրայելացիների հառաչանքը (23-25)

2  Այդ ժամանակներում Ղևիի ցեղից մի մարդ կնության առավ նույն ցեղի աղջիկներից մեկին:+  Կինը հղիացավ ու մի որդի ծնեց: Տեսնելով, թե որքան գեղեցիկ է երեխան՝ նա երեք ամիս թաքցրեց նրան:+  Երբ այլևս չէր կարող թաքցնել,+ պապիրուսից պատրաստված մի զամբյուղ* վերցրեց, պատեց հանքաձյութով ու կուպրով, երեխային պառկեցրեց մեջը և զամբյուղը դրեց Նեղոս գետի ափին՝ եղեգների մեջ:  Իսկ երեխայի քույրը+ կանգնեց հեռվում, որ տեսնի, թե ինչ կլինի նրան:  Որոշ ժամանակ հետո փարավոնի դուստրը եկավ Նեղոս գետում լողանալու: Նրա սպասուհիները քայլում էին գետի ափով: Հանկարծ նա նկատեց եղեգների մեջ դրված զամբյուղը և անմիջապես իր աղախնին ուղարկեց, որ բերի այն:+  Զամբյուղը բացելով՝ փարավոնի դուստրը տեսավ երեխային. տղան լաց էր լինում: Նա խղճաց մանկանը և ասաց. «Սա եբրայեցիների երեխաներից է»:  Այդ ժամանակ երեխայի քույրը ասաց փարավոնի դստերը. «Գնա՞մ եբրայեցիների միջից մի կերակրող կին կանչեմ երեխայի համար»:  Փարավոնի դուստրն ասաց. «Գնա»: Աղջիկն էլ անմիջապես գնաց ու կանչեց երեխայի մորը:+  Փարավոնի դուստրը երեխայի մորն ասաց. «Տար մանկանը ու կերակրիր: Ես դրա համար կվճարեմ քեզ»: Կինը տարավ երեխային ու սկսեց կերակրել նրան: 10  Երբ երեխան մեծացավ, մայրը բերեց նրան փարավոնի դստեր մոտ, և նա դարձավ նրա որդին:+ Փարավոնի դուստրը տղայի անունը Մովսես* դրեց՝ ասելով. «Ջրից եմ հանել նրան»:+ 11  Երբ Մովսեսն արդեն չափահաս մարդ էր դարձել,* մի օր գնաց իր եղբայրների մոտ՝ տեսնելու այն տաժանակիր աշխատանքը, որ նրանք անում էին:+ Նա տեսավ, որ մի եգիպտացի ծեծում է իր եբրայեցի եղբայրներից մեկին: 12  Շուրջը նայելով ու տեսնելով, որ ոչ ոք չկա՝ նա սպանեց եգիպտացուն+ ու թաքցրեց ավազի մեջ: 13  Հաջորդ օրը, երբ Մովսեսը դուրս գնաց, տեսավ, որ երկու եբրայեցի կռվում են իրար հետ, և մեղավորին ասաց. «Ինչո՞ւ ես խփում ընկերոջդ»:+ 14  Նա էլ պատասխանեց. «Քեզ ո՞վ է իշխան ու դատավոր նշանակել մեզ վրա: Չլինի՞ ուզում ես ինձ էլ սպանել, ինչպես այն եգիպտացուն սպանեցիր»:+ Մովսեսը վախեցավ ու մտածեց. «Հաստատ այդ մասին իմացել են»: 15  Փարավոնը լսեց, թե ինչ է եղել, և ցանկացավ սպանել Մովսեսին, բայց Մովսեսը փախավ նրանից ու գնաց Մադիանի+ երկիր, որ այնտեղ բնակվի: Տեղ հասնելով՝ նա նստեց մի ջրհորի մոտ: 16  Մադիանի+ քահանան յոթ աղջիկ ուներ: Նրանք եկան, որ ջուր հանեն ու լցնեն գուռերը՝* իրենց հոր հոտին խմեցնելու համար: 17  Բայց հովիվները եկան և, ինչպես միշտ, քշեցին նրանց: Այդ ժամանակ Մովսեսը վեր կացավ ու օգնեց* աղջիկներին, նաև ջուր տվեց նրանց հոտին: 18  Երբ նրանք եկան տուն՝ իրենց հոր՝ Ռագուելի*+ մոտ, նա զարմացած հարցրեց. «Ինչպե՞ս է, որ այսօր այդքան շուտ եկաք»: 19  Նրանք պատասխանեցին. «Մի եգիպտացի+ ազատեց մեզ հովիվների ձեռքից: Նա նույնիսկ ջուր հանեց, որ մեր հոտը խմի»: 20  Ռագուելն էլ ասաց իր աղջիկներին. «Իսկ ո՞ւր է նա: Ինչո՞ւ եք այդ մարդուն թողել այնտեղ: Կանչեք նրան, որ հաց ուտի մեզ հետ»: 21  Հետո Մովսեսը համաձայնվեց բնակվել Ռագուելի մոտ, և նա իր աղջկան՝ Սեպփորային,+ կնության տվեց Մովսեսին: 22  Որոշ ժամանակ անց Սեպփորան որդի ծնեց, և Մովսեսը նրա անունը Գերսամ*+ դրեց՝ ասելով. «Ես պանդուխտ դարձա օտար երկրում»:+ 23  Երկար ժամանակ անցավ, և Եգիպտոսի թագավորը մահացավ,+ սակայն իսրայելացիները շարունակում էին ստրկության լծի տակ հառաչել ու դառնագին աղաղակել: Նրանք շարունակ օգնության էին կանչում ճշմարիտ Աստծուն:+ 24  Աստված լսեց նրանց հառաչանքը+ և որոշեց գործի անցնել ու կատարել իր ուխտը,* որ հաստատել էր Աբրահամի, Իսահակի ու Հակոբի հետ:+ 25  Աստված ուշադրություն դարձրեց իսրայելացիներին և տեսավ նրանց տառապանքը:

Ծանոթագրություններ

Կամ՝ «տապանակ», «արկղ»:
Նշանակում է «դուրս բերված», այսինքն՝ ջրից փրկված:
Կամ՝ «ուժեղ տղամարդ էր դարձել»:
Փոքր ավազան՝ անասուններին ջուր տալու համար:
Կամ՝ «պաշտպանեց»:
Այսինքն՝ Հոթորի:
Նշանակում է «պանդուխտ այնտեղ»:
Բռց.՝ «հիշեց իր ուխտը»: Բառարանում տես «Ուխտ»: