Ելք 20։1-26

  • Տասը պատվիրանները (1-17)

  • Իսրայելացիներն ահուդողի մեջ են ընկնում իրենց առաջ բացված տեսարանից (18-21)

  • Աստծուն պաշտելու վերաբերյալ հրահանգներ (22-26)

20  Այնուհետև Աստված ասաց այս բոլոր խոսքերը.+  «Ես Եհովան եմ՝ քո Աստվածը, ով հանեց քեզ Եգիպտոսից՝ քո ստրկության երկրից:+  Ինձնից բացի՝* ուրիշ աստվածներ չունենաս:+  Քեզ համար կուռք չպատրաստես և ոչ էլ որևէ պատկեր, որ նման լինի երկնքում, երկրի վրա կամ ջրերում եղող ինչ-որ բանի:+  Դրանց առաջ չխոնարհվես ու չծառայես դրանց,*+ որովհետև ես՝ Եհովաս՝ քո Աստվածը, բացարձակ նվիրվածություն պահանջող+ Աստված եմ և թողնում եմ, որ ինձ ատող հայրերի հանցանքների հետևանքները կրեն նաև նրանց որդիներն ու թոռները մինչև երրորդ և չորրորդ սերունդը,  իսկ ինձ սիրողների ու իմ պատվիրանները պահողների+ հանդեպ հավատարիմ սեր եմ դրսևորում մինչև հազարերորդ սերունդը:  Քո Աստված Եհովայի անունը անպատշաճ ձևով չգործածես,+ քանի որ Եհովան իր անունը անպատշաճ ձևով գործածողին անպատիժ չի թողնի:+  Հիշի՛ր, դու պետք է սուրբ համարես Շաբաթ օրը:+  Վեց օր աշխատիր և արա քո բոլոր գործերը:+ 10  Բայց յոթերորդ օրը Շաբաթ է քո Աստված Եհովայի պատվին: Ոչ մի գործ չանես, ո՛չ դու, ո՛չ որդիդ, աղջիկդ, ստրուկդ, ո՛չ ընտանի կենդանիդ և ո՛չ էլ ձեր բնակավայրերում ապրող պանդուխտը,+ 11  որովհետև Եհովան վեց օրում ստեղծեց երկինքը, երկիրը, ծովը և դրանցում եղող ամեն բան, իսկ յոթերորդ օրը սկսեց հանգստանալ:+ Ահա թե ինչու Եհովան օրհնեց Շաբաթը և այն սուրբ դարձրեց: 12  Պատվիր քո հորն ու մորը,+ որ երկար ապրես այն երկրում, որը քո Աստված Եհովան տալիս է քեզ:+ 13  Մի՛ սպանիր:+ 14  Մի՛ շնացիր:*+ 15  Մի՛ գողացիր:+ 16  Որևէ մեկի* դեմ սուտ վկայություն մի՛ տուր:+ 17  Որևէ մեկի տունը մի՛ ցանկացիր: Մի՛ ցանկացիր տիրանալ ուրիշի կնոջը,+ նրա ծառային, աղախնին, նրա ցլին, էշին կամ նրան պատկանող որևէ այլ բանի»:+ 18  Ամբողջ ժողովուրդը լսում էր որոտները, եղջերափողի ձայնը և տեսնում էր կայծակի փայլատակումներն ու լեռից բարձրացող ծուխը: Այդ ամենից ահուդողի մեջ ընկած՝ նրանք կանգնել էին հեռվում:+ 19  Ժողովուրդն ասաց Մովսեսին. «Դո՛ւ խոսիր մեզ հետ, և մենք կլսենք, իսկ Աստված թող չխոսի մեզ հետ, որ չմեռնենք»:+ 20  Մովսեսն էլ ասաց ժողովրդին. «Մի՛ վախեցեք. ճշմարիտ Աստված եկել է, որ ստուգի ձեզ,+ և որ դուք միշտ խորին հարգանք* ունենաք իր հանդեպ, որպեսզի մեղք չգործեք»:+ 21  Այսպիսով՝ ժողովուրդը հեռվում կանգնած մնաց, իսկ Մովսեսը մոտեցավ այն մութ ամպին, որտեղ ճշմարիտ Աստվածն էր:+ 22  Հետո Եհովան ասաց Մովսեսին. «Իսրայելացիներին ասա. «Դուք անձամբ տեսաք, որ ես երկնքից խոսեցի ձեզ հետ:+ 23  Արծաթից կամ ոսկուց աստվածներ չպատրաստեք, քանի որ ինձնից բացի՝ ուրիշ աստված չպետք է ունենաք:+ 24  Ինձ համար հողից զոհասեղան կպատրաստեք և դրա վրա կմատուցեք ձեր ողջակեզներն ու խաղաղության զոհերը, ձեր մանր ու խոշոր եղջերավոր անասունները: Ինչ վայր էլ ես ընտրեմ, որ իմ անունը հիշատակվի* այնտեղ,+ ես կգամ ձեզ մոտ ու կօրհնեմ ձեզ: 25  Եթե ինձ համար զոհասեղան պատրաստելու լինեք քարերից, ապա չպետք է օգտագործեք գործիքով կտրված* քարեր,+ քանի որ եթե հատիչով աշխատեք զոհասեղանի քարերի վրա, կպղծեք այն: 26  Զոհասեղանիս վրա աստիճաններով չբարձրանաք, որ ձեր սեռական օրգանները* չերևան»»:

Ծանոթագրություններ

Կամ՝ «Ինձ մարտահրավեր նետելով»: Բռց.՝ «Երեսիս դեմ»:
Կամ՝ «ու թույլ չտաս, որ քեզ ներքաշեն դրանց պաշտամունքի մեջ»:
Բառարանում տես «Շնություն»:
Կամ՝ «Դրացուդ»:
Բռց.՝ «վախ»:
Կամ՝ «ինձ պաշտեն»:
Կամ՝ «տաշված»:
Բռց.՝ «մերկությունը»: