Եսայիա 12։1-6
12 Այդ օրը, ո՛վ ժողովուրդ, անշուշտ կասես.
«Շնորհակալ եմ, Եհո՛վա,Որ թեև բարկացար ինձ վրա,Բայց քո բարկությունը հետզհետե հանդարտվեց, և դու մխիթարեցիր ինձ:+
2 Աստված իմ փրկությունն է,+Ես նրան կապավինեմ ու չեմ վախենա,+Քանի որ Յահը՝* Եհովան, իմ ուժի և զորության աղբյուրն է,Նա ինձ փրկություն է շնորհել»:+
3 Դուք ցնծությամբ ջուր կվերցնեք փրկության աղբյուրներից:+
4 Այդ օրը կասեք.
«Շնորհակալություն հայտնեք Եհովային, կանչեք նրա անունը,Ժողովուրդների մեջ հռչակեք նրա գործերը,+Ազդարարեք, որ մեծափառ է նրա անունը:+
5 Գովերգեք* Եհովային,+ որովհետև նա հիասքանչ գործեր է արել:+
Թող այդ մասին հռչակվի ողջ երկրով մեկ:
6 Ո՛վ Սիոնի բնակիչներ,* ցնծագին գոչյուններով աղաղակեք,Քանի որ ձեր մեջ բնակվող Իսրայելի Սուրբը մեծափառ է»:
Ծանոթագրություններ
^ «Յահ» անունը «Եհովա» անվան կրճատ ձևն է:
^ Կամ՝ «Նվագակցությամբ գովերգեք»:
^ Բռց.՝ «բնակչուհի»: Սիոնի բնակչության հավաքական կերպարը: