Եսայիա 13։1-22
13 Բաբելոնի դեմ ուղղված պատգամը,+ որը տեսիլքով հաղորդվեց Ամոզի որդի Եսայիային.+
2 «Քարքարոտ, լերկ լեռան վրա նշանասյուն կանգնեցրեք,+Ձայն տվեք, ձեռքով արեք զորքին,Որ ազնվականների դարպասներով ներս մտնի:
3 Ես հրաման եմ տվել իմ ընտրածներին,*+Կանչել եմ իմ ռազմիկներին, ովքեր լցված են հպարտությամբ ու հրճվանքով,Որ բարկությունս արտահայտեմ նրանց միջոցով:
4 Լսե՛ք, մարդկանց խումբ է հավաքվել լեռներում,Նրանց ձայնը մեծաքանակ ժողովրդի ժխոր է հիշեցնում:
Լսե՛ք, թագավորությունների ու մեկտեղ հավաքված ազգերի աղմուկ է լսվում:+
Զորքերի տեր Եհովան պատերազմի համար զորք է հավաքում:+
5 Նրանք հեռավոր երկրից են գալիս՝+ երկրի* ծայրերից,Եհովան ու իր ցասման զենքերը գալիս են,Որ ողջ երկիրը կործանեն:+
6 Ողբացե՛ք, քանի որ մոտ է Եհովայի օրը,Ամենակարողը կործանում կբերի այդ օրը:+
7 Ահա թե ինչու թևաթափ կլինեն բոլորը,Վախից կթուլանա ամենքի սիրտը:+
8 Մարդիկ խուճապահար կլինեն,+Ծննդաբերող կնոջ պես կջղաձգվեն ու ցավից կտանջվեն,Տառապանքից շիկնած դեմքով սարսափահար իրար կնայեն:
9 Ահա գալիս է Եհովայի օրը՝Դաժան օրը՝ լի ցասումով ու բորբոքված բարկությամբ:
Այդ օրը երկիրը սարսափազդու տեսարան կդառնա,+Եվ մեղսագործներն այնտեղից կվերանան:
10 Երկնքի աստղերն ու համաստեղությունները*+ այլևս լույս չեն արձակի,Ծագող արևը խավար կլինի, և լուսինը չի փայլի:
11 Ես ողջ աշխարհին պատասխանատվության կկանչեմ իր չարության համար+Եվ անօրեններին՝ իրենց հանցանքների համար:
Հանդուգն մարդկանց հպարտությանը վերջ կդնեմԵվ գոռոզ բռնավորներին կնվաստացնեմ:+
12 Այնպես կանեմ, որ մարդ արարածը զտված ոսկուց էլ հազվագյուտ լինի,+Օֆիրի+ ոսկուց էլ սակավաթիվ լինի:
13 Ես՝ Զորքերի տեր Եհովաս, կսասանեմ երկինքը,Բոցավառ բարկությանս օրը իմ ցասումով տեղից կցնցեմ երկիրը:+
14 Ինչպես հետապնդվող վիթ,*Ինչպես հովիվ չունեցող հոտ,Ամենքը իրենց ժողովրդի մոտ կվերադառնան,Կփախչեն ու իրենց երկիր կգնան:+
15 Նրանցից ում որ գտնեն, կխոցեն,Ում որ բռնեն, սրով կսպանեն:+
16 Նրանց երեխաներին իրենց աչքի առաջ կտոր-կտոր կանեն,+Նրանց տները կկողոպտեն,Նրանց կանանց կբռնաբարեն:
17 Ահա նրանց դեմ կհանեմ մարերին,+Որոնց համար արծաթը ոչինչ է,Որոնք արհամարհում են ոսկին:
18 Նրանք իրենց աղեղներով կխոցեն երիտասարդներին,+Չեն խղճա արգանդի պտուղներին,Չեն գթա երեխաներին:
19 Բաբելոնը՝ թագավորություններից ամենափառահեղը,*+Քաղդեացիների գեղեցկությունն ու պարծանքը,+Կարժանանա նույն վախճանին, ինչ Աստծու կողմից կործանված Սոդոմն ու Գոմորը:+
20 Նա այլևս երբեք չի բնակեցվի,Սերնդեսերունդ բնակության վայր չի լինի:+
Այդ վայրում արաբացին վրան չի կանգնեցնի,Ոչ մի հովիվ իր հոտն այնտեղ հանգիստ առնելու չի տանի:
21 Այնտեղ անապատային կենդանիները կպառկեն,Նրանց տները բվեճներով* կլցվեն:
Այդ վայրում ջայլամները կբնակվեն,+Այնտեղ վայրի այծերը* կցատկոտեն:
22 Նրա աշտարակներում կոռնան գազանները,Նրա սքանչելի պալատներում՝ շնագայլերը:
Նրա հատուցման ժամանակը մոտ է,Նրա օրերը հաշվված են»:+
Ծանոթագրություններ
^ Բռց.՝ «սրբագործվածներին»: Բառարանում տես «Սրբագործել»:
^ Բռց.՝ «երկինքների»:
^ Բռց.՝ «ու դրանց Կեսիլները»: Թերևս խոսքը Օրիոնի և շրջակա համաստեղությունների մասին է:
^ Այծեղջերուների տեսակ:
^ Կամ՝ «թագավորությունների զարդարանքը»:
^ Բվերի ընտանիքի խոշոր գիշատիչ թռչուն:
^ Կամ հնարավոր է՝ «այծանման դևերը»: