Եսայիա 3։1-26

  • Հուդայի առաջնորդները մոլորեցնում են ժողովրդին (1-15)

  • Սիոնի սեթևեթող դուստրերը դատապարտվում են (16-26)

3  Ճշմարիտ Տերը՝ Զորքերի տեր Եհովան,Երուսաղեմին ու Հուդային կզրկի ամեն տեսակ աջակցությունից ու պաշարներից,Հացի ու ջրի ամբողջ պաշարից,+   Կզրկի զորեղ մարդկանցից ու ռազմիկներից,Դատավորներից ու մարգարեներից,+Ապագան գուշակողներից ու երեցներից,   Հիսնապետներից,+ բարձրաստիճան մարդկանցից ու խորհրդատուներից,Մոգության գիտակներից և հմուտ հմայողներից:+   Ես* պատանիներին նրանց իշխանները կդարձնեմ,Փոփոխամիտները* նրանց վրա կիշխեն:   Մարդիկ կճնշեն մեկը մյուսին,Ամեն մեկը՝ իր դիմացինին:+ Փոքր տղան ծերի հետ հանդգնորեն կվարվի,Աննշան մարդը հարգարժան մարդուն կարհամարհի:+   Ամեն մեկը իր հոր տան մեջ իր եղբոր թևը կբռնի ու կասի. «Դու թիկնոց ունես, մեր հրամանատարը եղիր,Ավերակների այս կույտին տեր կանգնիր»:   Բայց նա կառարկի այդ օրը և կասի. «Ես ձեզ համար վիրակապ դնող* չեմ դառնա,Իմ տանը ուտելիք կամ հագուստ չկա: Ինձ հրամանատար մի՛ նշանակեք ժողովրդի վրա»:   Երուսաղեմը սայթաքել է, Հուդան ընկել է,Քանի որ նրանք խոսքով ու գործով Եհովայի դեմ են դուրս եկել,Փառավորի աչքի առաջ հանդգնությամբ են վարվում:+   Նրանց դեմքի արտահայտությունը իրենց դեմ է վկայում,Սոդոմի բնակիչների պես բացեիբաց իրենց մեղքի մասին են խոսում,+Չեն էլ փորձում թաքցնել: Վա՜յ նրանց, որովհետև իրենց վրա աղետ են բերում: 10  Արդարներին ասեք, որ նրանց համար ամեն բան լավ կլինի,Նրանք իրենց արածների համար կվարձատրվեն:*+ 11  Վա՜յ անօրեններին, նրանց վրա աղետ կգա,Այն, ինչ իրենք են արել, նույնը իրենց գլխին կգա: 12  Իմ ժողովրդին աշխատանքի լծողները նրա հետ դաժանությամբ են վարվում,Նրա վրա կանայք են իշխում: Ո՜վ իմ ժողովուրդ, քո առաջնորդները քեզ մոլորեցնում ենԵվ ճիշտ ճանապարհից շեղում են:+ 13  Եհովան վեր է կենում, որ մեղադրանքներ ներկայացնի,Նա ոտքի է կանգնում, որ ժողովուրդների նկատմամբ կայացրած դատավճիռը հայտնի: 14  Եհովան կդատի իր ժողովրդի երեցներին ու իշխաններին: «Դուք հրկիզել եք խաղողի այգին,Ձեր տները լցրել եք աղքատներից գողացածով:+ 15  Ինչպե՞ս եք համարձակվում ջախջախել իմ ժողովրդին,Ճզմել խեղճերին»,+– ասում է Գերիշխան Տերը՝ Զորքերի տեր Եհովան: 16  Եհովան ասում է. «Սիոնի դուստրերը մեծամիտ են,Ման են գալիս՝ քիթները ցից,*Աչքերը սեթևեթանքով խաղացնում են, կոտրատվելով քայլում են,Ոտքերի ապարանջանները զնգզնգացնում են: 17  Ուստի Եհովան Սիոնի դուստրերի գլուխը կեղևակալած վերքերով կծածկի,Եհովան նրանց կճաղատացնի:+ 18  Այդ օրը Եհովան նրանց կզրկի իրենց գեղեցկացնող արդուզարդից՝Ոտնապարանջաններից, գլխակապերից, կիսալուսնաձև զարդարանքներից,+ 19  Ականջօղերից,* թևնոցներից, քողերից, 20  Գլխաշորերից, ոտքի շղթայիկներից, զարդարուն գոտիներից,*Օծանելիքի սրվակներից,* հմայիլներից,* 21  Մատանիներից, քթի օղերից, 22  Տոնական զգեստներից, վերնազգեստներից, թիկնոցներից, քսակներից, 23  Ձեռքի հայելիներից,+ կտավե հագուստներից,*Գլխափաթթոցներից ու քողերից: 24  Նրանց վրայից բալասանի յուղի+ բուրմունքի փոխարեն գարշահոտ կգա,Գոտու փոխարեն նրանք պարան կկապեն,Գեղեցիկ սանրվածքի փոխարեն նրանց գլխին ճաղատություն կլինի,+Թանկարժեք հագուստի փոխարեն քուրձ կկրեն,+Նրանց գեղեցկությունը խարանով* կփոխարինվի: 25  Քո տղամարդիկ սրով կընկնեն,Քո հզորները պատերազմում կմեռնեն:+ 26  Սիոնի դարպասները կսգան ու կողբան,+Նա գետնին կնստի ամայացած»:+

Ծանոթագրություններ

Այսինքն՝ Աստված:
Կամ՝ «Անհաստատները»:
Կամ՝ «ձեզ բուժող»:
Բռց.՝ «իրենց գործերի պտուղը կուտեն»:
Բռց.՝ «պարանոցը (կոկորդը) ձգած»:
Կամ՝ «Կախազարդերից»:
Կամ՝ «լանջագոտիներից»:
Բռց.՝ «Հոգու տներից»:
Կամ՝ «խեցի-հմայիլներից»:
Կամ՝ «ներքնազգեստներից»:
Հանցավորի կամ ստրուկի մարմնի վրա շիկացած երկաթով արված դրոշմ: