Եսայիա 48։1-22

  • Աստված կշտամբում է և զտում Իսրայելին (1-11)

  • Եհովան գործելու է Բաբելոնի դեմ (12-16ա)

  • Աստված սովորեցնում է այն, ինչ օգտակար է (16բ-19)

  • «Դո՛ւրս եկեք Բաբելոնից» (20-22)

48  Լսեք սա, ո՛վ Հակոբի սերունդներ,Դուք, որ ձեզ կոչում եք Իսրայելի անունով+Եվ Հուդայից* եք առաջ եկել,Դուք, որ Եհովայի անունով եք երդվում+Եվ Իսրայելի Աստծուն աղոթում,*Բայց դա չեք անում անկեղծությամբ և անարատությամբ:*+   Դուք ձեզ սուրբ քաղաքի բնակիչներ եք կոչում,+Օգնություն եք խնդրում Իսրայելի Աստծուց,+Ում անունը Զորքերի տեր Եհովա է:   «Անցյալում ես հայտնել եմ, թե ինչ է տեղի ունենալու,Իմ բերանով եմ ասել դա ու ձեզ հայտնել:+ Հանկարծակի եմ գործել, և խոսքերս կատարվել են:+   Ես գիտեի, թե որքան համառ եք դուք,Ձեր պարանոցի ջլերը երկաթից են, իսկ ճակատը՝ պղնձից,+   Դրա համար էլ ամեն ինչ նախօրոք էի ձեզ հայտնում: Նախքան դրանց կատարվելը ձեզ տեղեկացնում էի,Որ չասեիք. «Մեր աստվածներն են դա արել,Մեր քանդակված կուռքերը, ձուլածո արձաններն են հրահանգ տվել»:   Դուք լսել ու տեսել եք այդ ամենը: Ուրեմն մի՞թե չեք պատմի այդ մասին:+ Իսկ հիմա ես նոր բաներ եմ ազդարարում,+Պահպանված գաղտնիքներ, որոնց մասին չեք լսել:   Միայն հիմա եմ դրանք ի հայտ բերում,Չեմ հայտնել դրանց մասին վաղեմի օրերում: Դրանց մասին մինչ օրս դուք չեք լսել,Դրա համար էլ չեք կարող ասել. «Մենք այդ ամենը արդեն գիտենք»:   Ո՛չ, դուք չեք լսել,+ դուք չգիտեք,Ձեր ականջները վաղուց ի վեր փակ են եղել: Ես գիտեմ, որ դուք շատ դավաճան ազգ եք,+Ձեր ծնված օրվանից օրինազանց եք:+   Բայց հանուն իմ անվան՝ ես կզսպեմ բարկությունս,+Հանուն իմ փառքի՝ կզսպեմ ինձ ու չեմ կործանի ձեզ:+ 10  Ահա ես ձեզ զտեցի, բայց ոչ արծաթը զտելու աստիճան:+ Ես ձեզ ստուգեցի՝* անցկացնելով տառապանքի հնոցով:+ 11  Ես կգործեմ հանուն ինձ, այո՛, հանուն ինձ:+ Ինչպե՞ս կարող եմ թույլ տալ, որ իմ անունը պղծվի:+ Իմ փառքը չեմ տա ուրիշ ոչ ոքի:* 12  Լսիր ինձ, ո՛վ Հակոբ,Լսիր, ո՛վ Իսրայել, ում ընտրել եմ ես: Ես նույնն եմ:+ Ես առաջինն եմ, նաև վերջինն եմ:+ 13  Իմ ձեռքով եմ դրել երկրի հիմքը,+Աջովս եմ տարածել երկինքը:+ Երբ կանչում եմ նրանց, բոլորը միասին ներկայանում են: 14  Բոլորդ հավաքվեք ու լսեք: Աստվածներից* ո՞ր մեկն է այս ամենն ազդարարել: Նա,* ում ես՝ Եհովաս, սիրել եմ,+Բաբելոնի առնչությամբ իմ կամքը կկատարի,+Իր բազկով քաղդեացիների դեմ կգործի:+ 15  Ես ինքս եմ ասել, ես կանչել եմ նրան ու բերել,+Նրա ճանապարհը կհաջողվի:+ 16  Մոտ եկեք ու լսեք: Ես ի սկզբանե բացահայտ եմ խոսել, ոչ թե գաղտնաբար,+Կատարման պահից ի վեր ներկա եմ եղել»: Այժմ Գերիշխան Տեր Եհովան տվել է ինձ իր ոգին և ձեզ մոտ ուղարկել: 17  Ահա թե ինչ է ասում Եհովան՝ ձեզ Փրկագնողը՝ Իսրայելի Սուրբը.+ «Ես՝ Եհովաս, ձեր Աստվածն եմ,Նա, ով սովորեցնում է այն, ինչ օգտակար է ձեզ,*+Առաջնորդում է այն ճանապարհով, որով պետք է գնաք:+ 18  Երանի՜ թե ուշադրություն դարձնեք իմ պատվիրաններին,+Այդ ժամանակ ձեր խաղաղությունը գետի պես կհոսի,+Եվ ձեր արդարությունը նման կլինի ծովի ալիքների:+ 19  Ձեր սերունդները կլինեն ավազի չափ շատ,Ձեր զավակները՝ ավազահատիկների չափ բազմաքանակ,+Ձեր անունը իմ առաջից երբեք չի ջնջվի ու չի վերանա»: 20  Դո՛ւրս եկեք Բաբելոնից,+Փախե՛ք քաղդեացիներից,Ուրախ բացականչությամբ ազդարարե՛ք այդ մասին, հռչակե՛ք,+Հայտնի՛ դարձրեք մինչև երկրի ծայրերը+ Եվ ասե՛ք. «Եհովան փրկագնել է իր ծառա Հակոբին:+ 21  Երբ նա ամայի տեղերով առաջնորդում էր նրանց, նրանք չտանջվեցին ծարավից:+ Նա ապառաժից ջուր հոսեցրեց նրանց համար,Ճեղքեց ժայռը և ջուր բխեցրեց այնտեղից»:+ 22  Եհովան ասում է. «Անօրենների համար չկա խաղաղություն»:+

Ծանոթագրություններ

Կամ՝ «ճշմարտությամբ և արդարությամբ»:
Կամ՝ «կանչում»:
Բռց.՝ «Հուդայի ջրերից»:
Կամ՝ «քննեցի»: Կամ հնարավոր է՝ «ընտրեցի»:
Կամ՝ «Իմ փառքը ուրիշ ոչ ոքի հետ չեմ կիսի»:
Բռց.՝ «Նրանցից»:
Այսինքն՝ Կյուրոսը:
Կամ՝ «ով սովորեցնում է ձեզ ձեր իսկ օգտի համար»: