Եսայիա 55։1-13
55 «Ո՜վ բոլոր ծարավներ,+ ջրի մոտ եկեք:+
Ո՜վ փող չունեցողներ, եկեք, ուտելիք վերցրեք ու կերեք:
Այո՛, եկեք և առանց փողի,+ անվճար գինի ու կաթ առեք:+
2 Ինչո՞ւ եք փող վճարում այն բանի համար, ինչը չի կարելի հաց կոչել,Ինչո՞ւ եք ձեր վաստակածը* ծախսում մի բանի վրա, ինչը չի կարող հագեցնել:
Ուշադիր ինձ լսեք ու լավ սնունդ ճաշակեք,+Եվ դուք ուրախությամբ իսկապես ընտիր* կերակուր կվայելեք:+
3 Ականջ դրեք ու ինձ մոտ եկեք:+
Լսեք ինձ և ողջ կմնաք:
Ես սիրով ձեզ հետ հավիտենական ուխտ կկապեմ՝+Համաձայն այն խոստման, որ հավատարիմ սեր եմ ցուցաբերելու Դավթի հանդեպ,Եվ այս խոստումը վստահարժան է:+
4 Ահա ես նրան վկա+ եմ դարձրել ազգերի համար,Առաջնորդ+ ու ղեկավար՝+ նրանց համար»:
5 Դու* կկանչես քեզ անծանոթ մի ազգի,Եվ քեզ չճանաչող մարդիկ կվազեն քեզ մոտՀանուն քո Աստված Եհովայի,+ հանուն Իսրայելի Սրբի,Որովհետև նա քեզ փառքի կարժանացնի:+
6 Փնտրե՛ք Եհովային, քանի դեռ հնարավոր է նրան գտնել:+
Կանչե՛ք նրան, քանի դեռ նա մոտ է:+
7 Թող անօրենը թողնի իր ճանապարհը,+Չար մարդը՝ իր մտքերը:
Թող նա վերադառնա դեպի Եհովան, ով կգթա նրան,+Դեպի մեր Աստվածը, քանի որ նա մեծահոգաբար կների նրան:+
8 «Ձեր մտքերը իմ մտքերը չեն,+Ձեր ճանապարհները իմ ճանապարհները չեն,– ասում է Եհովան:–
9 Ինչպես որ երկինքն է բարձր երկրից,Այնպես էլ իմ ճանապարհներն են բարձր ձեր ճանապարհներից,Ու իմ մտքերը՝ ձեր մտքերից:+
10 Ինչպես որ անձրևն ու ձյունն են թափվում երկնքիցՈւ հետ չեն գնում, մինչև որ չեն ոռոգում երկիրը,Որ այն պտղաբեր ու ծլարձակ դառնա,Ցանելու սերմ և ուտելու հաց տա,
11 Այնպես էլ կլինի իմ բերանից դուրս եկած խոսքը.+
Այն անարդյունք չի վերադառնա ինձ մոտ,+Այլ կկատարի այն, ինչ կամենում եմ,+Անպայման կիրագործի այն, ինչ նպատակադրել եմ:
12 Եվ այսպես՝ դուք ցնծությամբ դուրս կգաք+Եվ խաղաղությամբ հետ կբերվեք:+
Լեռներն ու բլուրները ձեր առաջ կհրճվեն և ուրախ կբացականչեն,+Դաշտի բոլոր ծառերը ծափ կտան:+
13 Փշաթփերի փոխարեն գիհի կաճի,+Ծակծկող եղինջի փոխարեն՝ մրտենի:
Դա հռչակ կբերի Եհովային+Եվ հավիտենական նշան կլինի, որը երբեք չի ջնջվի»:
Ծանոթագրություններ
^ Կամ՝ «ծանր աշխատանքով վաստակած փողը»:
^ Բռց.՝ «ճարպոտ»:
^ Խոսքը Հակոբի՝ Իսրայելի մասին է: