Եսայիա 9։1-21
9 Սակայն դա չի լինի այնպիսի մթություն, ինչպիսին նախկինում էր, երբ երկիրը նեղության մեջ էր, ինչպիսին այն ժամանակ էր, երբ Զաբուղոնի ու Նեփթաղիմի երկրին արհամարհանքով էին վերաբերվում:+ Հետագայում Աստված պատվի կարժանացնի այդ երկրին, որտեղով անցնում է ծովի ճանապարհը, Հորդանանի շրջանում գտնվող այդ երկրին՝ այլազգիներով բնակեցված Գալիլեային:
2 Խավարում շրջող մարդիկ մեծ լույս տեսան,Թանձր ստվերով ծածկված երկրում բնակվողների վրա լույս շողաց:+
3 Դու այս ազգը բազմամարդ դարձրիր,Նրան մեծ ուրախություն պարգևեցիր:
Նրանք ուրախանում են քո առաջ,Ինչպես մարդիկ հնձի ժամանակ են ուրախանում,Ինչպես ավար բաժանելիս են հրճվում:
4 Դու ջարդուփշուր արեցիր նրանց ծանր լուծը,Փշրեցիր նրանց ուսերին ծանրացած գավազանը,Նրանց աշխատանքի լծողների ցուպը,Ինչպես որ արեցիր Մադիանի պարտության օրը:+
5 Իր դոփյունով երկիրը ցնցող ամեն մի կոշիկԵվ արյան մեջ թաթախված ամեն մի հագուստԿրակի համար կդառնա վառելիք:
6 Մեզ համար մի երեխա է ծնվել,+Մեզ մի որդի է տրվել:
Իշխանությունը* նրա ուսերին կլինի:+
Նա կկոչվի Հրաշալի Խորհրդատու,+ Հզոր Աստված,*+ Հավերժական Հայր, Խաղաղության Իշխան:
7 Նրա իշխանությունը ամենուր կտարածվի,Խաղաղությանը վերջ չի լինի:+
Նա կստանձնի Դավթի գահն+ ու թագավորական իշխանությունը,Որ արդարության և արդարադատության շնորհիվ+Այն հաստատուն դառնա+ ու պահպանվիԱյժմվանից մինչև հավիտենություն:
Զորքերի տեր Եհովան կանի դա նախանձախնդրությամբ:
8 Եհովան դատապարտական պատգամ է ուղարկել՝ ուղղված Հակոբին,Այդ պատգամը հասել է Իսրայելին:+
9 Ամբողջ ժողովուրդն այն կիմանա՝Ողջ Եփրեմը, Սամարիայի բնակիչներն էլ ներառյալ,Նրանք, ովքեր մեծամտորեն ու հանդգնորեն ասում են.
10 «Աղյուսե տները փլուզվել են,Բայց մենք նորերը կկառուցենք տաշած քարերով,+Ժանտաթզենիները կտրվել են,Բայց մենք դրանք կփոխարինենք մայրիներով»:
11 Եհովան Իսրայելի դեմ կհանի Ռասինի հակառակորդներինՈւ նրա* թշնամիներին հարձակման կհրահրի՝
12 Ասորիքին՝ արևելքից, փղշտացիներին՝ արևմուտքից:*+
Նրանք կբացեն իրենց բերանը և կուլ կտան Իսրայելին:+
Ժողովրդի ըմբոստության պատճառով Աստծու զայրույթը չի հանդարտվում,Նրա ձեռքը դեռ մեկնված է՝ հարվածներ հասցնելու:+
13 Նրանք հետ չեն դառնում դեպի Նա, ով հարվածում է իրենց,Չեն փնտրում Զորքերի տեր Եհովայի հավանությունը:+
14 Եհովան մեկ օրում կկտրի Իսրայելի գլուխն ու պոչը, ընձյուղն ու խոտը:*+
15 Երեցները, հարգարժան մարդիկ գլուխն են,Իսկ սուտ բաներ սովորեցնող մարգարեները պոչն են:+
16 Այս ժողովրդին առաջնորդողները մոլորեցնում են,Առաջնորդվողներն էլ շփոթության մեջ են:
17 Եհովան չի հավանում նրանց երիտասարդներին,Չի գթում նրանց որբերին* ու այրիներին,Որովհետև նրանք բոլորն էլ հավատուրացներ ու չարագործներ են,+Յուրաքանչյուրն էլ անմիտ բաներ է խոսում:
Ժողովրդի ըմբոստության պատճառով Աստծու զայրույթը չի հանդարտվում,Նրա ձեռքը դեռ մեկնված է՝ հարվածներ հասցնելու,+
18 Քանի որ անօրենությունը կրակի պես բոցավառվում էԵվ բռնկում փշաթփերն ու մոլախոտերը:
Այն կհրդեհի անտառի մացառուտները,Եվ այնտեղից ծխի քուլաներ վեր կբարձրանան:
19 Զորքերի տեր Եհովայի ցասումից երկիրը կրակով է բռնկվել:
Ժողովուրդը այդ կրակի համար վառելիք է դառնալու,Իր եղբորը անգամ ոչ ոք չի օգնելու:
20 Մեկն աջից կկտրի, բայց սոված կմնա,Մյուսը ձախից կկտրի, բայց չի կշտանա:
Ամեն մեկը կխժռի իր իսկ բազկի միսը.
21 Մանասեն կխժռի Եփրեմին, Եփրեմը՝ Մանասեին,Նրանք միասին Հուդայի դեմ դուրս կգան:+
Ժողովրդի ըմբոստության պատճառով Աստծու զայրույթը չի հանդարտվում,Նրա ձեռքը դեռ մեկնված է՝ հարվածներ հասցնելու:+
Ծանոթագրություններ
^ Կամ՝ «Կառավարումը», «Իշխանական ղեկավարությունը»:
^ Կամ՝ «Հզոր Աստվածային»: Եբր.՝ Էլ Գիբբոր, ոչ թե Ամենակարող Աստված՝ եբր. Էլ Շադդայ, ինչպես որ Ծն 17:1-ում է:
^ Այսինքն՝ Իսրայելի:
^ Բռց.՝ «հետևից»:
^ Կամ հնարավոր է՝ «արմավենու ճյուղն ու եղեգը»:
^ Կամ՝ «անհայր երեխաներին»: