Երեմիա 11։1-23
11 Եհովան խոսեց Երեմիայի հետ՝ ասելով.
2 «Լսիր այս ուխտի* խոսքերը, ո՛վ ժողովուրդ:
Հայտնիր* դրանք Հուդայի ժողովրդին և Երուսաղեմի բնակիչներին՝
3 ասելով. «Սա է ասում Իսրայելի Աստված Եհովան. «Անիծյալ է այն մարդը, ով չի հնազանդվում այս ուխտի խոսքերին,+
4 որոնք ես ձեր նախահայրերին պատվիրեցի պահել այն օրը, երբ նրանց դուրս բերեցի Եգիպտոսից՝+ թեժ հնոցից՝*+ ասելով. «Հնազանդվեք ինձ ու արեք այն ամենը, ինչ պատվիրում եմ ձեզ, և դուք իմ ժողովուրդը կդառնաք, իսկ ես ձեր Աստվածը կլինեմ:+
5 Այդ ժամանակ ես կկատարեմ ձեր նախահայրերին տվածս երդումը և ձեզ կտամ այն երկիրը, որտեղ կաթ ու մեղր է հոսում,+ ինչը որ այսօր տեսնում եք»»»»:
Ես պատասխանեցի. «Ամեն,* ո՛վ Եհովա»:
6 Եհովան ինձ ասաց. «Հուդայի քաղաքներում և Երուսաղեմի փողոցներում հայտարարիր. «Լսեք այս ուխտի խոսքերն ու կատարեք դրանք:
7 Այն օրից, երբ ձեր նախահայրերին հանեցի եգիպտացիների երկրից, ես նրանց նորից ու նորից լրջորեն հորդորում էի՝* ասելով՝ «Հնազանդվեք ինձ», և մինչ օրս էլ հորդորում եմ:+
8 Բայց նրանք չլսեցին և ուշադրություն չդարձրին իմ ասածներին, այլ ամեն մեկը լսեց իր չար ու համառ սրտին:+ Եվ քանի որ նրանք չհնազանդվեցին իմ պատվերներին, ես նրանց վրա բերեցի այն ամենը, ինչ ասվում էր այս ուխտի մեջ»»:
9 Ապա Եհովան ասաց ինձ. «Հուդայի ժողովուրդն ու Երուսաղեմի բնակիչները դավադրություն են կազմակերպել իմ դեմ:
10 Նրանք գործում են այն նույն մեղքերը, որոնք գործել են իրենց նախահայրերը, ովքեր հրաժարվում էին հնազանդվել իմ խոսքերին:+ Նրանք նույնպես պաշտեցին ու ծառայեցին ուրիշ աստվածների:+ Իսրայելը և Հուդան դրժել են իմ ուխտը, որը կապել էի նրանց նախահայրերի հետ:+
11 Դրա համար սա է ասում Եհովան. «Ես նրանց վրա այնպիսի աղետ կբերեմ,+ որից չեն կարողանա ազատվել: Երբ ինձ օգնության կանչեն, նրանց չեմ լսի:+
12 Այդ ժամանակ Հուդայի քաղաքների ու Երուսաղեմի բնակիչները կգնան ու օգնության կկանչեն այն աստվածներին, որոնց զոհեր են մատուցում,+ բայց նրանք բնավ չեն փրկի նրանց աղետի ժամանակ:
13 Քո աստվածները քաղաքներիդ չափ շատ են դարձել, ո՛վ Հուդա, և դու Երուսաղեմի փողոցների չափ շատ զոհասեղաններ ես կանգնեցրել ամոթալի աստծու՝ Բահաղի համար, որ զոհեր մատուցես նրան»:+
14 Բայց դու այս ժողովրդի համար չաղոթես: Չլացես ու չխնդրես նրանց համար,+ որովհետև ես չեմ լսի նրանց, երբ աղետի ժամանակ կանչեն ինձ:
15 Իմ սիրելի՛ ժողովուրդ,* ինչպե՞ս կարող ես գալ իմ տուն,Երբ քո զավակներից շատերն իրենց չար մտադրություններն են իրագործում:
Մի՞թե քո բերած զոհերի սուրբ միսը կազատի քեզ աղետից, երբ այն հասնի քեզ վրա:
Արդյոք կցնծա՞ս այդ ժամանակ:
16 Եհովան քեզ կոչում էր փարթամ ձիթենի՝Ընտիր պտուղներով ու գեղեցիկ:
Բայց նա մեծ շառաչյունով հրի է մատնել այն,Եվ դրա ճյուղերը կոտրել են:
17 Ո՛վ Հուդա, Զորքերի տեր Եհովան՝ քեզ Տնկողը,+ հայտարարել է, որ քեզ վրա աղետ է բերելու այն չարագործության համար, որ արել ես Իսրայելի հետ միասին և վիրավորել ես ինձ՝ Բահաղին զոհեր մատուցելով»:+
18 Եհո՛վա, դու պատմեցիր ինձ՝ ինչ է տեղի ունենում:
Այդ ժամանակ ինձ ցույց տվեցիր, թե նրանք ինչ են անում:
19 Ես նման էի մի հլու գառան, որին տանում են մորթելու,Եվ չգիտեի, որ նրանք իմ դեմ դավ են նյութում՝ ասելով.+
«Եկեք վերացնենք ծառն իր պտղովԵվ բնաջնջենք երկրի երեսից,Այնպես, որ նրա անունն այլևս չհիշվի»:
20 Բայց Զորքերի տեր Եհովան արդարությամբ է դատում,Քննում է խորունկ մտքերն* ու սիրտը:+
Թույլ տուր՝ տեսնեմ, թե ինչպես ես վրեժ առնում նրանցից,Որովհետև իմ դատական գործը քեզ եմ հանձնել:
21 Ուստի Եհովան սա է ասում Անաթոթի+ բնակիչների մասին, որոնք ուզում են խլել քո կյանքը և ասում են. «Մի՛ մարգարեացիր Եհովայի անունով,+ այլապես կսպանենք քեզ»:
22 Զորքերի տեր Եհովան ասում է. «Ես հաշիվ եմ պահանջելու նրանցից: Երիտասարդները սրով սպանվելու են,+ և նրանց որդիներն ու դուստրերը սովից մեռնելու են:+
23 Մի մարդ անգամ չի փրկվի, որովհետև Անաթոթի+ բնակիչների վրա աղետ եմ բերելու այն տարում, երբ նրանցից հաշիվ պահանջեմ»:
Ծանոթագրություններ
^ Ակներևաբար դիմում է Երեմիային:
^ Կամ՝ «երկաթ հալելու հնոցից»:
^ Կամ՝ «Թող այդպես լինի»:
^ Բռց.՝ «վաղ վեր էի կենում ու նախազգուշացնում էի»:
^ Բռց.՝ «Իմ սիրելի՛»:
^ Կամ՝ «ամենախոր զգացմունքները»: Բռց.՝ «երիկամները»: