Երեմիա 14։1-22

  • Երաշտ, սով և սուր (1-12)

  • Աստված դատապարտում է սուտ մարգարեներին (13-18)

  • Երեմիան ընդունում է, որ ժողովուրդը մեղք է գործել (19-22)

14  Երաշտի մասին Եհովան սա ասաց Երեմիային:+   Հուդան սուգ է անում,+ նրա դարպասները տապալվել են,Դրանք վհատված ընկած են գետնին,Եվ Երուսաղեմից աղաղակ է վեր բարձրանում:   Տերերը իրենց ծառաներին ջրի են ուղարկում: Նրանք գնում են ջրհորների մոտ, բայց ջուր չեն գտնում: Նրանք դատարկ անոթներով հետ են դառնում,Ամաչում են, հիասթափվումԵվ իրենց գլուխը ծածկում:   Հողը ճաքճքել է,Քանի որ անձրև չի գալիս:+ Հողագործները շփոթահար ծածկել են իրենց գլուխները:   Անգամ եղնիկը լքում է իր նորածին ձագին,Որովհետև խոտ չկա:   Վայրի էշերը կանգնել են մերկ բլուրների վրա,Հևում են շնագայլերի պես: Նրանց աչքերը խամրել են, որովհետև բուսականություն չկա:+   Թեև մեր մեղքերը մեր դեմ են վկայում,Ո՜վ Եհովա, գործի՛ր հանուն քո անվան:+ Մենք բազմիցս դավաճանել ենք քեզ,+Մենք քո դեմ ենք մեղք գործել:   Ո՜վ Իսրայելի հույս, նրա Փրկիչը+ նեղության ժամանակ,Ինչո՞ւ ես այս երկրում օտարի պես դարձել,Ինչպես մի ճամփորդ, որը կանգ է առել լոկ գիշերելու:   Ինչո՞ւ ես շփոթված մարդու պես դարձել,Մի զորավորի, որն անկարող է փրկել: Չէ՞ որ դու մեր մեջ ես, ո՜վ Եհովա,+Եվ մենք քո անունն ենք կրում:+ Մի՛ թող մեզ: 10  Սա է ասում Եհովան այս ժողովրդի մասին. «Նրանք սիրում են թափառել.+ իրենց ոտքերին հանգիստ չեն տալիս:+ Ուստի Եհովան նրանց չի հավանում:+ Նա հիշելու է նրանց անօրենությունները և նրանց մեղքերի համար հաշիվ է պահանջելու»:+ 11  Եհովան ասաց ինձ. «Մի՛ աղոթիր այս ժողովրդի բարօրության համար:+ 12  Երբ այս մարդիկ ծոմ են պահում, նրանց աղերսանքը ես չեմ լսում,+ և երբ ողջակեզ ու հացի ընծա են մատուցում, դա ինձ հաճույք չի պատճառում:+ Սրով, սովով ու համաճարակով* բնաջնջելու եմ նրանց»:+ 13  Այդ ժամանակ ես ասացի. «Ցավո՜ք, ո՛վ Գերիշխան Տեր Եհովա, մարգարեները նրանց ասում են. «Ո՛չ սուր և ո՛չ էլ սով եք տեսնելու, այլ ես* իրական խաղաղություն եմ ձեզ տալու այս վայրում»»:+ 14  Ապա Եհովան ինձ ասաց. «Մարգարեները իմ անունով սուտ բաներ են մարգարեանում:+ Ես նրանց չեմ ուղարկել, պատվեր չեմ տվել և չեմ խոսել նրանց հետ:+ Նրանք սուտ տեսիլքներ են պատմում, փուչ գուշակություններ անում ու իրենց խորամանկ մտադրության* մասին են մարգարեանում:+ 15  Դրա համար էլ Եհովան ասում է. «Այն մարգարեները, որոնք իմ անունով մարգարեանում են, թեպետ ես նրանց չեմ ուղարկել, և ասում են, թե ո՛չ սուր և ո՛չ էլ սով է լինելու այս երկրում, հենց սրով ու սովով են մեռնելու:+ 16  Եվ այն մարդիկ, որոնց համար նրանք մարգարեանում են, սովից ու սրից կմեռնեն, ու նրանց դիերը կգցվեն Երուսաղեմի փողոցներում, և նրանց, նրանց կանանց, որդիներին ու դուստրերին թաղող չի լինի,+ որովհետև ես նրանց վրա աղետ կբերեմ, որին արժանի են»:+ 17  Նրանց ասա. «Թող աչքերիցս գիշեր ու ցերեկ անդադար արցունքներ թափվեն,+Որովհետև իմ ժողովրդի կույս աղջիկը ամբողջովին փշրված է ու ջախջախված.+ Նրան չափազանց խոր վերք է հասցվել: 18  Դաշտ եմ դուրս գալիս,Այնտեղ սրով սպանվածներ են,+Քաղաք եմ մտնում,Ամենուր սովահարներ են:+ Մարգարեն և քահանան թափառում են իրենց անծանոթ մի երկրում»»:+ 19  Մի՞թե ամբողջովին մերժել ես Հուդային կամ մի՞թե զզվել ես Սիոնից:+ Ինչո՞ւ մեզ այնպես հարվածեցիր, որ այլևս չենք կարող բուժվել:+ Խաղաղության էինք սպասում, բայց ոչ մի լավ բան չեղավ,Բուժում էինք ակնկալում, բայց ահուդողի մեջ ենք:+ 20  Ո՜վ Եհովա, մենք ընդունում ենք, որ չար գործեր ենք արել,Ընդունում ենք մեր նախահայրերի մեղքերը: Մենք քո դեմ մեղք ենք գործել:+ 21  Հանուն քո անվան՝ մի՛ մերժիր մեզ,+Մի՛ արհամարհիր քո փառավոր գահը: Հիշիր ու մի՛ դրժիր մեզ հետ կապածդ ուխտը:+ 22  Ազգերի փուչ կուռքերը կարո՞ղ են անձրև բերել,Կամ երկինքը կարո՞ղ է ինքն իրեն հեղեղ տեղալ: Չէ՞ որ այս ամենը միայն դու կարող ես անել, ո՛վ մեր Աստված Եհովա:+ Մենք քեզ վրա ենք հույս դնում,Քանի որ միայն դու ես այս բոլորն անում:

Ծանոթագրություններ

Կամ՝ «հիվանդությունով»:
Այսինքն՝ Աստված:
Բռց.՝ «իրենց սրտի խորամանկության»: