Եփեսացիներ 5։1-33

  • Մաքուր խոսք և վարք (1-5)

  • Վարվեք լույսի զավակներին վայել ձևով (6-14)

  • Լցվեք Աստծու ոգով (15-20)

    • Ժամանակը ճիշտ օգտագործեք (16)

  • Խորհուրդներ՝ ամուսիններին ու կանանց (21-33)

5  Եվ այսպես՝ ընդօրինակեք Աստծուն+ որպես նրա սիրելի զավակներ  և շարունակեք սիրել+ այնպես, ինչպես Քրիստոսը սիրեց մեզ*+ ու հանուն մեզ՝* իր անձը որպես անուշաբույր ընծա և զոհ տվեց Աստծուն:+  Թող անբարոյականություն,* ամեն տեսակ անմաքրություն կամ ագահություն նույնիսկ չհիշատակվեն ձեր մեջ.+ դա վայել չէ սուրբ մարդկանց:*+  Նաև ձեր մեջ թող չդրսևորվի ամոթալի վարք, չլինեն հիմար խոսակցություններ կամ լկտի կատակներ՝+ բաներ, որոնք պատշաճ չեն. փոխարենը շնորհակալություն հայտնեք Աստծուն:+  Չէ՞ որ դուք գիտեք և լավ հասկանում եք, որ ոչ մի անբարոյական,*+ ոչ մի անմաքուր մարդ և ոչ էլ որևէ ագահ,+ նույնն է թե՝ կռապաշտ, ժառանգություն չի ունենա Քրիստոսի և Աստծու թագավորության մեջ:+  Թույլ մի՛ տվեք, որ որևէ մեկը խաբի ձեզ փուչ խոսքերով, որովհետև վերը նշված բաների համար անհնազանդ մարդիկ արժանանալու են Աստծու ցասմանը:  Ուստի նրանց հետ ոչ մի ընդհանուր բան մի՛ ունեցեք:  Մի ժամանակ դուք էլ էիք խավարի մեջ, բայց հիմա, երբ Տիրոջ հետ միավորվել եք,+ լույսի մեջ եք:+ Շարունակեք վարվել լույսի զավակներին վայել ձևով,  որովհետև լույսը մեր մեջ առաջ է բերում* այն ամենը, ինչ բարի* է, արդար և ճիշտ:+ 10  Շարունակ հավաստիացեք, թե ինչն է ընդունելի+ Տիրոջը, 11  և այլևս մասնակից մի՛ եղեք խավարի անօգուտ գործերին,+ ընդհակառակը, ցույց տվեք, որ դրանք սխալ են: 12  Նրանք գաղտնաբար այնպիսի բաներ են անում, որ դրանց մասին խոսելն անգամ ամոթ է: 13  Բոլոր այդ դատապարտելի բաները քողազերծվում են լույսով, և ամեն բան, որ քողազերծվում է, դառնում է լուսավորված: 14  Դրա համար էլ ասվում է. «Արթնացի՛ր, ո՛վ քնած, վե՛ր կաց մեռածների միջից,+ և Քրիստոսը կլուսավորի քեզ»:+ 15  Այնպես որ ամենայն ուշադրությամբ հետևեք ձեր վարքին, որ վարվեք ոչ թե ինչպես անմիտներ, այլ ինչպես իմաստուններ, 16  և ժամանակը ճիշտ օգտագործեք,*+ քանի որ ապրում ենք չարությամբ լի օրերում: 17  Ուստի մի՛ եղեք անխոհեմ, այլ շարունակեք ըմբռնել, թե որն է Եհովայի* կամքը:+ 18  Եվ մի՛ հարբեք գինով,+ ինչը տանում է սանձարձակության, այլ շարունակեք լցվել Աստծու ոգով: 19  Քաջալերեք միմյանց* սաղմոսներով և գովաբանեք Աստծուն: Հոգևոր երգերով ու մեղեդիներով+ սրտանց* փառաբանեք Եհովային:+ 20  Մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով+ ամեն ինչի համար միշտ շնորհակալություն հայտնեք+ մեր Աստծուն և Հորը: 21  Հնազանդվեք մեկդ մյուսիդ՝+ Քրիստոսի հանդեպ խոր հարգանքից մղված: 22  Թող կանայք հնազանդվեն իրենց ամուսիններին,+ ինչպես որ հնազանդվում են Տիրոջը, 23  որովհետև ամուսինը իր կնոջ գլուխն է,+ ինչպես որ Քրիստոսն էլ ժողովի գլուխն է+ և այդ մարմնի փրկիչը: 24  Ուստի ինչպես որ ժողովն է հնազանդվում Քրիստոսին, այնպես էլ կանայք ամեն ինչում պետք է հնազանդվեն իրենց ամուսիններին: 25  Ամուսիննե՛ր, շարունակեք սիրել ձեր կանանց,+ ինչպես որ Քրիստոսը սիրեց ժողովը և իր անձը տվեց հանուն նրա:+ 26  Նա արեց դա, որ սրբագործի ժողովը՝ մաքրելով ջրով՝ Աստծու խոսքով,+ 27  որպեսզի այն ողջ շքեղությամբ ներկայանա իր առաջ և չունենա որևէ բիծ, արատ կամ ուրիշ այդպիսի բան,+ այլ լինի սուրբ և անարատ:+ 28  Նույնպես էլ ամուսինները պետք է սիրեն իրենց կանանց, ինչպես իրենց սեփական մարմինը: Ով սիրում է իր կնոջը, ինքն իրեն է սիրում: 29  Չէ՞ որ ոչ ոք իր մարմինը չի ատում, այլ կերակրում ու փայփայում է այն, ինչպես որ Քրիստոսը՝ ժողովին, 30  քանի որ մենք նրա մարմնի անդամներն ենք:+ 31  Սուրբ գրվածքներում ասվում է. «Ուստի տղամարդը կթողնի իր հորն ու մորը և կմիանա իր կնոջը,* և երկուսը մեկ մարմին կլինեն»:+ 32  Խոսքս Քրիստոսին և ժողովին առնչվող այս կարևոր սրբազան գաղտնիքի+ մասին է:+ 33  Այսպիսով՝ ձեզնից ամեն մեկը թող իր կնոջը սիրի այնպես,+ ինչպես ինքն իրեն: Իսկ կինը պետք է խորապես հարգի իր ամուսնուն:+

Ծանոթագրություններ

Կամ հնարավոր է՝ «ձեզ»:
Կամ հնարավոր է՝ «ձեզ»:
Հուն.՝ պոռնեյա: Բառարանում տես «Անբարոյականություն»:
Բառարանում տես «Սրբեր»:
Բառարանում տես «Անբարոյականություն»:
Բռց.՝ «լույսի պտուղն է»:
Բառարանում տես «Բարեսիրություն»:
Բռց.՝ «գնեք ժամանակը»:
Կամ հնարավոր է՝ «Խոսեք ինքներդ ձեզ հետ»:
Կամ՝ «ձեր սրտում»:
Կամ՝ «միշտ կմնա իր կնոջ հետ»: Եբր. բառը նշանակում է «ամուր կպչել, ասես սոսնձով»: