Հայտնություն 10։1-11
10 Եվ տեսա մեկ ուրիշ զորեղ հրեշտակ, որն իջնում էր երկնքից՝ ամպով պարուրված: Նրա գլխին ծիածան կար, երեսը նման էր արևի,+ իսկ ոտքերը՝ հրեղեն սյուների:
2 Իր ձեռքում նա փոքր գլանաձև գիրք ուներ բացված: Նա իր աջ ոտքը դրեց ծովի վրա, իսկ ձախը՝ երկրի:
3 Նա առյուծի մռնչյունի նման բարձր ձայն արձակեց:+ Եվ երբ բարձրաձայն գոչեց, ես լսեցի յոթ որոտների ձայները:+
4 Երբ յոթ որոտները խոսեցին, ես պատրաստվեցի գրել, սակայն երկնքից մի ձայն լսեցի,+ որն ասաց. «Գաղտնի՛ պահիր այն բաները,* որ յոթ որոտներն ասացին, և մի՛ գրիր դրանք»:
5 Եվ այն հրեշտակը, որին տեսա ծովի ու երկրի վրա կանգնած, իր աջ ձեռքը դեպի երկինք բարձրացրեց
6 ու երդվեց նրանով, ով ապրում է հավիտյանս հավիտենից,+ ով ստեղծել է երկինքն ու դրանում եղող բաները, երկիրն ու դրա վրա եղող բաները, ծովն ու դրանում եղող բաները:+ Նա ասաց. «Սպասելու ժամանակն ավարտվեց:
7 Բայց այն օրերում, երբ յոթերորդ հրեշտակը+ պատրաստվի փչել իր շեփորը,+ Աստծու սրբազան գաղտնիքը,+ որը նա որպես բարի լուր հայտնել է իր ծառաներին՝ մարգարեներին,+ կիրագործվի»:*
8 Այն ձայնը, որ լսեցի երկնքից,+ դարձյալ խոսեց ինձ հետ ու ասաց. «Գնա և վերցրու այն բացված գիրքը, որը ծովի ու երկրի վրա կանգնած հրեշտակի ձեռքին է»:+
9 Ես գնացի հրեշտակի մոտ ու ասացի, որ փոքր գիրքը ինձ տա: Նա էլ ասաց ինձ. «Վերցրու և կեր:+ Այն կդառնացնի ստամոքսդ, բայց բերանումդ մեղրի պես քաղցր կլինի»:
10 Ես հրեշտակի ձեռքից վերցրի փոքր գիրքն ու կերա.+ բերանումս այն մեղրի պես քաղցր էր,+ բայց ուտելուց հետո ստամոքսս դառնացավ:
11 Ապա ինձ ասվեց. «Դու կրկին պետք է մարգարեանաս ժողովուրդների, ազգերի, լեզուների և շատ թագավորների մասին»: