Հեսու 11։1-23
11 Հենց որ Հասորի թագավոր Հաբինը լսեց այդ մասին, լուր ուղարկեց Մադոնի թագավոր+ Հոբաբին, Սամրոնի թագավորին ու Աքսափի թագավորին,+
2 ինչպես նաև հյուսիսի լեռնային շրջաններում, Քեներեթի ծովից* հարավ գտնվող հարթավայրերում,* Շեֆելայում և արևմուտքում գտնվող Դորի+ զառիթափում ապրող թագավորներին,
3 արևելքում և արևմուտքում բնակվող քանանացիներին,+ լեռնային շրջանում ապրող ամորհացիներին,+ քետացիներին, փերեզացիներին, հեբուսացիներին+ և Մասփա երկրում՝ Հերմոնի+ ստորոտում բնակվող խևացիներին:
4 Նրանք դուրս եկան իրենց բոլոր զորքերով, որոնք ծովափի ավազահատիկների չափ բազմաքանակ էին և շատ ձիեր ու մարտակառքեր ունեին:
5 Այս բոլոր թագավորները, ինչպես պայմանավորվել էին, եկան ու միասին բանակ դրեցին Մառոն քաղաքի ջրի աղբյուրի մոտ, որպեսզի Իսրայելի դեմ պատերազմեն:
6 Այդ ժամանակ Եհովան ասաց Հեսուին. «Մի՛ վախեցիր նրանցից,+ որովհետև վաղը՝ մոտավորապես այս ժամին, նրանց բոլորին ես իսրայելացիների ձեռքն եմ տալու, որ կոտորեն: Նրանց ձիերին կջլատես+ ու կառքերը կայրես»:
7 Հեսուն բոլոր ռազմիկների հետ Մառոնի ջրի աղբյուրի մոտ անսպասելի հարձակվեց նրանց վրա:
8 Եհովան նրանց իսրայելացիների ձեռքը տվեց,+ որոնք պարտության մատնեցին նրանց և հետապնդեցին մինչև Մեծ Սիդոն,+ Մասրեփոթ-Մայիմ+ և արևելքում՝ մինչև Մասփայի հովիտը: Իսրայելացիները կոտորեցին նրանց. ոչ ոք կենդանի չմնաց:+
9 Հետո Հեսուն նրանց հետ վարվեց այնպես, ինչպես Եհովան ասել էր նրան. նրանց ձիերին ջլատեց և կառքերը այրեց:+
10 Բացի այդ՝ Հեսուն հետ դարձավ ու գրավեց Հասորը և սրի քաշեց դրա թագավորին,+ որովհետև Հասորը նախկինում այդ բոլոր թագավորությունների մեջ գլխավորն էր:
11 Այնտեղ եղող բոլոր մարդկանց նա սրի քաշելով կոտորեց.+ ոչ ոք կենդանի չմնաց:+ Հետո նա այրեց Հասորը:
12 Այս թագավորների բոլոր քաղաքները Հեսուն գրավեց և բոլոր թագավորներին սրով սպանեց.+ նա նրանց բնաջնջեց,+ ինչպես որ Եհովայի ծառա Մովսեսը պատվիրել էր:
13 Սակայն Իսրայելը բլրաքաղաքներից ոչ մեկը չայրեց՝ բացի Հասորից: Դա միակ քաղաքն էր, որ Հեսուն այրեց:
14 Այս քաղաքներում եղած ընտանի կենդանիներին ու ամբողջ ավարը իսրայելացիները իրենց վերցրին,+ իսկ մարդկանց սրի քաշելով բնաջնջեցին.+ ոչ ոքի ողջ չթողեցին:+
15 Ինչ որ Եհովան իր ծառա Մովսեսին պատվիրել էր, նույնը Մովսեսը Հեսուին պատվիրեց,+ և Հեսուն հենց այդպես արեց: Այն բոլոր բաներից, որ Եհովան Մովսեսին պատվիրել էր, մի բան անգամ չեղավ, որ Հեսուն չկատարեր:+
16 Հեսուն գրավեց այս ամբողջ երկիրը՝ լեռնային շրջանը, ողջ Նեգևը,+ Գեսեմի ամբողջ տարածքը, Շեֆելան,+ Արաբան,+ Իսրայելի լեռնային շրջանը և դրա նախալեռները՝*
17 Սեիրի կողմը նայող Քալակ լեռից մինչև Հերմոն լեռան+ ստորոտում՝ Լիբանանի հովտում գտնվող Բաալ-Գադը:+ Նա բռնեց այդ տարածքների բոլոր թագավորներին ու սպանեց:
18 Այդ թագավորների դեմ Հեսուն բավականին երկար ժամանակ պատերազմ մղեց:
19 Ոչ մի քաղաք խաղաղություն չկնքեց իսրայելացիների հետ՝ բացի Գաբաոնում բնակվող խևացիներից:+ Մյուս բոլոր քաղաքները իսրայելացիները պատերազմով վերցրին,+
20 որովհետև Եհո՛վան թույլ տվեց, որ նրանց սրտերը համառ դառնան,+ և նրանք պատերազմեն Իսրայելի դեմ, որպեսզի առանց նրանց գթալու՝ ոչնչացնի:+ Նրանք պետք է բնաջնջվեին, ինչպես որ Եհովան Մովսեսին պատվիրել էր:+
21 Այդ ընթացքում Հեսուն ենակիմներին+ բնաջնջեց լեռնային շրջանից՝ Քեբրոնից, Դաբիրից, Անաբից, ինչպես նաև Հուդայի ողջ լեռնային շրջանից և Իսրայելի ողջ լեռնային շրջանից: Նա ենակիմներին ու նրանց քաղաքները կործանեց:+
22 Ոչ մի ենակիմ չմնաց իսրայելացիների երկրում: Նրանք մնացին+ միայն Գազայում,+ Գեթում+ և Ազոտոսում:+
23 Հեսուն նվաճեց ամբողջ երկիրը, ինչպես որ Եհովան խոստացել էր Մովսեսին:+ Այնուհետև Հեսուն այն որպես ժառանգություն տվեց Իսրայելին՝ բաժանելով ցեղերի մեջ:+ Եվ երկիրը հանգստացավ պատերազմից:+
Ծանոթագրություններ
^ Կոչվում է նաև Գեննեսարեթի լիճ, Գալիլեայի ծով և Տիբերիայի ծով:
^ Կամ՝ «Արաբայում»:
^ Բռց.՝ «Շեֆելան»: