Հեսու 12։1-24

  • Հորդանանի արևելյան կողմում պարտություն կրած թագավորները (1-6)

  • Հորդանանի արևմտյան կողմում պարտություն կրած թագավորները (7-24)

12  Ահա այն թագավորները, որոնց իսրայելացիները պարտության մատնեցին Հորդանանի արևելյան կողմում և որոնց երկրին տիրացան՝ Առնոնի գետահովտից*+ մինչև Հերմոն լեռը+ և Արաբայի ամբողջ արևելյան հատվածը.+  մեկը Եսեբոնում բնակվող ամորհացիների Սեհոն+ թագավորն էր, որի իշխանության տակ էր այն տարածքը, որը Առնոնի գետահովտի+ եզերքին գտնվող Արոերից+ և գետահովտի մեջտեղի մասից ձգվում էր մինչև Գաղաադի կեսը՝ մինչև Հաբոկի գետահովիտը՝* ամմոնացիների երկրի սահմանը:  Նրա տիրապետության տակ էր նաև Արաբայի արևելյան հատվածը՝ Քեներեթի ծովից*+ մինչև Արաբայի ծովը՝ Աղի ծովը՝* Բեթ-Եսիմոթի ուղղությամբ, այստեղից էլ՝ դեպի հարավ ընկած տարածքը ընդհուպ մինչև Փասգայի+ լանջերը:  Մյուսը Բասանի Օգ թագավորն էր,+ որը ողջ մնացած քիչ թվով ռաֆայիմներից+ մեկն էր և բնակվում էր Աստարոթում ու Եդրայիում:  Նրա տիրապետության տակ էր Հերմոն լեռը, Սելքան, ամբողջ Բասանը՝+ մինչև գեսուրացիների ու մաքաթացիների+ սահմանը, և Գաղաադի կեսը՝ մինչև Եսեբոնի Սեհոն թագավորի տարածքը:+  Եհովայի ծառա Մովսեսը և իսրայելացիները պարտության մատնեցին նրանց,+ ինչից հետո Եհովայի ծառա Մովսեսը նրանց տարածքները որպես սեփականություն տվեց Ռուբենյաններին, Գադյաններին ու Մանասեի ցեղի կեսին:+  Սրանք են այն թագավորները, որոնց Հեսուն և իսրայելացիները պարտության մատնեցին Հորդանանի արևմտյան կողմում՝ Լիբանանի+ հովտում գտնվող Բաալ-Գադից+ մինչև Սեիրի+ կողմը նայող Քալակ լեռն+ ընկած տարածքում, որից հետո Հեսուն նրանց երկիրը որպես սեփականություն տվեց Իսրայելի ցեղերին՝ նրանց միջև բաժանելով+  լեռնային շրջանը, Շեֆելան, Արաբան, լեռների լանջերը, անապատը և Նեգևը,+ որոնք քետացիների, ամորհացիների,+ քանանացիների, փերեզացիների, խևացիների ու հեբուսացիների+ տարածքներն էին.   Երիքովի թագավորը,+ Բեթելի մոտ գտնվող Գայիի թագավորը,+ 10  Երուսաղեմի թագավորը, Քեբրոնի թագավորը,+ 11  Հերիմութի թագավորը, Լաքիսի թագավորը, 12  Եգլոնի թագավորը, Գազերի թագավորը,+ 13  Դաբիրի+ թագավորը, Գադերի թագավորը, 14  Հորմայի թագավորը, Արադի թագավորը, 15  Լեբնայի+ թագավորը, Ոդողոմի թագավորը, 16  Մակեդայի+ թագավորը, Բեթելի+ թագավորը, 17  Թափուայի թագավորը, Օֆերի թագավորը, 18  Աֆեկի թագավորը, Լասարոնի թագավորը, 19  Մադոնի թագավորը, Հասորի թագավորը,+ 20  Սամրոն-Մառոնի թագավորը, Աքսափի թագավորը, 21  Թանաքի թագավորը, Մեգիդոյի թագավորը, 22  Կեդեսի թագավորը, Կարմեղոսի վրա գտնվող Հեկնամ+ քաղաքի թագավորը, 23  Դորի թագավորը՝ Դորի+ բարձրավանդակում, Գաղգաղային պատկանող Գոյիմի թագավորը, 24  Թերսայի թագավորը. բոլորը միասին՝ 31 թագավոր:

Ծանոթագրություններ

Կամ՝ «հեղեղատից»: Բառարանում տես «Հեղեղատ»:
Կամ՝ «հեղեղատը»: Բառարանում տես «Հեղեղատ»:
Կոչվում է նաև Գեննեսարեթի լիճ, Գալիլեայի ծով և Տիբերիայի ծով:
Այսինքն՝ Մեռյալ ծովը: