Հեսու 15։1-63
15 Վիճակ գցելու+ արդյունքում Հուդայի ցեղի տոհմերին բաժին ընկավ այն տարածքը, որը ձգվում էր դեպի Եդոմի+ սահմանը, Ցին անապատը և դեպի Նեգևի ծայր հարավը:
2 Նրանց հարավային սահմանը սկսվում էր Աղի ծովի* ծայրամասից,+ այսինքն՝ դեպի հարավ նայող ծովածոցից:
3 Այն ձգվում էր դեպի հարավ՝ Ակրաբիմի զառիվեր,+ գնում էր դեպի Ցին, այնուհետև հարավից բարձրանում դեպի Կադես-Բառնեա,+ Եսրոն, ապա Ադդար ու հետո թեքվում դեպի Կարկա:
4 Այնուհետև հասնում էր Ասեմոն+ ու ձգվում դեպի Եգիպտոսի հեղեղատը*+ և վերջանում Մեծ ծովի* մոտ: Սա նրանց հարավային սահմանն էր:
5 Արևելյան սահմանը Աղի ծովն* էր՝ մինչև Հորդանանի գետաբերանը, իսկ հյուսիսային սահմանը սկսվում էր այդ ծովի ծոցից՝ Հորդանանի+ գետաբերանից,
6 բարձրանում էր դեպի Բեթ-Ագլա,+ անցնում Բեթ-Արաբայի+ հյուսիսային կողմով և ելնում մինչև Ռուբենի որդի Բաանի քարը:+
7 Ապա այն բարձրանում էր մինչև Դաբիր՝ Աքորի հովիտը,+ և թեքվում հյուսիս՝ դեպի Գաղգաղա,+ որը Էդոմիմի զառիվերի դիմացն է՝ հեղեղատի հարավային կողմում: Սահմանը անցնում էր Ենսամյուսի+ ջրերի մոտով և վերջանում Ենռոգելի+ մոտ:
8 Այնուհետև բարձրանում էր դեպի Հիննոմի* հովիտը՝+ հեբուսացիների+ քաղաքի՝ Երուսաղեմի+ հարավային զառիթափի կողմը, ու վեր էր ելնում մինչև այն լեռան գագաթը, որը գտնվում է ռաֆայիմների հովտի ծայր հյուսիսում և նայում է Հիննոմի հովտի արևմտյան կողմին:
9 Հետո սահմանը լեռան գագաթից ձգվում էր մինչև Նափթոայի ջրերի աղբյուրը,+ այնտեղից էլ՝ Եփրոն լեռան քաղաքներն ու հասնում Բաալա, այսինքն՝ Կարիաթարիմ:+
10 Բաալայից թեքվում էր դեպի արևմուտք՝ Սեիր լեռը, հասնում էր Յարիմ լեռան հյուսիսային լանջը, այսինքն՝ Քեսալոն, իջնում էր Բեթսամյուս+ ու ձգվում դեպի Թամնա,+
11 ապա՝ դեպի Ակկարոնի+ հյուսիսային զառիթափը, հետո՝ Սաքարոն, անցնում էր Բաալա լեռան մոտով ու դուրս գալիս Հաբնել: Այս սահմանը վերջանում էր ծովի մոտ:
12 Իսկ արևմտյան սահմանը Մեծ ծովի*+ եզերքն էր: Սրանք էին Հուդայի սերունդներին իրենց տոհմերի համեմատ բաժին ընկած տարածքի սահմանները:
13 Հեսուն, Եհովայի տված պատվերի համաձայն, Հեֆոնեի որդի Քաղեբին+ Հուդայի սերունդներին պատկանող տարածքում բաժին տվեց Կարիաթ-Արբան* (Արբան Ենակի հայրն է եղել), այսինքն՝ Քեբրոնը:+
14 Քաղեբը այնտեղից դուրս վռնդեց Ենակի երեք որդիներին՝+ Սեսիին, Աքիմանին և Թոլմիին,+ որոնք Ենակից էին սերվել:
15 Այնտեղից նա գնաց Դաբիր՝ պատերազմելու դրա բնակիչների դեմ (նախկինում Դաբիրը+ կոչվում էր Կարիաթ-Սեֆեր):
16 Քաղեբն ասաց. «Ով որ հարձակվի Կարիաթ-Սեֆերի վրա ու գրավի այն, իմ դուստր Աքսային կնության կտամ նրան»:
17 Քաղեբի եղբոր՝ Կենեզի+ որդին՝ Գոթոնիելը,+ գրավեց քաղաքը, ուստի Քաղեբը իր դուստր Աքսային+ կնության տվեց նրան:
18 Երբ Աքսան գնում էր տուն, սկսեց համոզել ամուսնուն, որ իր հորից՝ Քաղեբից, մի արտ խնդրի: Հետո Աքսան իջավ էշի վրայից:* Քաղեբը հարցրեց նրան. «Ի՞նչ ես ուզում»:+
19 Նա պատասխանեց. «Խնդրում եմ, որպես օրհնություն ինձ մի նվեր տուր: Քանի որ ինձ հարավում* ես հողակտոր տվել, տուր նաև Գուլլոթ-Մայիմը»:* Ուստի Քաղեբը նրան տվեց Վերին Գուլլոթը և Ստորին Գուլլոթը:
20 Սա էր Հուդայի ցեղի ժառանգությունը՝ իր տոհմերի համեմատ:
21 Ծայր հարավում՝ Եդոմի+ սահմանի մոտ, Հուդայի ցեղին պատկանող քաղաքները սրանք էին. Կաբեսելը, Եդերը, Հագուրը,
22 Կինան, Դեմոնան, Ադադան,
23 Կեդեսը, Հասորը, Հեթնանը,
24 Զիփը, Տելեմը, Բաալոթը,
25 Հասոր-Ադաթան, Կարիոթ-Եսրոնը, այսինքն՝ Հասորը,
26 Ամամը, Սեման, Մոլադան,+
27 Ասար-Գադդան, Եսեմոնը, Բեթ-Փալեթը,+
28 Ասար-Սուալը, Բերսաբեեն,+ Բազիոթիան,
29 Բաալան, Իյիմը, Ասեմը,
30 Էլթուլադը, Քեսիլը, Հորման,+
31 Սիկելակը,+ Մադմաննան, Սանսաննան,
32 Լաբաոթը, Սելեմը, Այինը և Ռեմոնը.+ ընդհանուր հաշվով՝ 29 քաղաք և դրանց ավանները:
33 Շեֆելայում՝+ Եսթաուղը, Սարաան,+ Ասնան,
34 Զանովը, Ենգանիմը, Թափուան, Ենամը,
35 Հերիմութը, Ոդողոմը,+ Սոքովը, Ազեկան,+
36 Սագարիմը,+ Ատիթայիմը, Գադերան և Գադերոթայիմը.* 14 քաղաք և դրանց ավանները:
37 Սեննանը, Ադասան, Մագդալգադը,
38 Դալաանը, Մասփան, Հեկթովելը,
39 Լաքիսը,+ Բազկաթը, Եգլոնը,
40 Քաբբոնը, Լամասը, Քիթլիսը,
41 Գադերոթը, Բեթ-Դագոնը, Նաաման և Մակեդան.+ 16 քաղաք և դրանց ավանները:
42 Լեբնան,+ Եթերը, Ասանը,+
43 Հեփթան, Ասնան, Նեսիբը,
44 Կեիլան, Աքզիբը և Մարեսան. 9 քաղաք և դրանց ավանները:
45 Ակկարոնը և դրա կախյալ* ավաններն ու բնակավայրերը,
46 Ակկարոնից դեպի արևմուտք՝ Ազոտոսի մոտ գտնվող բոլոր տարածքները և դրանց ավանները:
47 Ազոտոսը+ իր կախյալ* ավաններով ու բնակավայրերով, Գազան+ իր կախյալ ավաններով ու բնակավայրերով մինչև Եգիպտոսի հեղեղատը, Մեծ ծովը* և ափամերձ շրջանը:+
48 Լեռնային շրջանում՝ Սամիրը, Հաթիրը,+ Սոքովը,
49 Դաննան, Կարիաթ-Սաննան, այսինքն՝ Դաբիրը,
50 Անաբը, Եսթեմոն,+ Անիմը,
51 Գեսեմը,+ Քոլոնը և Գելոնը.+ 11 քաղաք և դրանց ավանները:
52 Արաբիան, Դուման, Եսանը,
53 Հանումը, Բեթ-Թափուան, Աֆեկան,
54 Քամատան, Կարիաթ-Արբան, այսինքն՝ Քեբրոնը,+ և Սիորը. 9 քաղաք և դրանց ավանները:
55 Մաոնը,+ Կարմեղոսը, Զիփը,+ Հետտան,
56 Հեզրայելը, Հեկդաամը, Զանովը,
57 Կայինը, Գաբաան և Թամնան.+ 10 քաղաք և դրանց ավանները:
58 Ալուլը, Բեթսուրը, Գեդորը,
59 Մաարաթը, Բեթ-Անոթը և Ելթեկոնը. 6 քաղաք և դրանց ավանները:
60 Կարիաթ-Բաալը, այսինքն՝ Կարիաթարիմը,+ և Ռաբան. 2 քաղաք և դրանց ավանները:
61 Անապատում՝ Բեթ-Արաբան,+ Մադդինը, Սեքաքան,
62 Նեբսան, Աղի քաղաքը և Ենգադին.+ 6 քաղաք և դրանց ավանները:
63 Երուսաղեմում+ բնակվող հեբուսացիներին+ Հուդայի ցեղը չկարողացավ քշել:+ Ուստի հեբուսացիները Հուդայի ժողովրդի հետ շարունակում են ապրել Երուսաղեմում մինչև այսօր:
Ծանոթագրություններ
^ Այսինքն՝ Մեռյալ ծովի:
^ Այսինքն՝ Միջերկրական ծովի:
^ Այսինքն՝ Մեռյալ ծովը:
^ Բռց.՝ «Հիննոմի որդու»:
^ Այսինքն՝ Միջերկրական ծովի:
^ Նշանակում է «Արբայի քաղաք»:
^ Կամ հնարավոր է՝ «մինչ նա էշի վրա նստած էր, ծափ տվեց իր վրա ուշադրություն հրավիրելու համար»:
^ Կամ՝ «Նեգևում»: Հարավում գտնվող այս տարածքը չոր տափաստանային էր:
^ Նշանակում է «ջրավազաններ»:
^ Կամ հնարավոր է՝ «Գադերան և դրա փարախները»:
^ Կամ՝ «շրջակա»:
^ Կամ՝ «շրջակա»:
^ Այսինքն՝ Միջերկրական ծովը: