Հեսու 16։1-10
16 Հովսեփի+ սերունդներին վիճակով+ բաժին ընկած տարածքի սահմանը սկսվում էր Հորդանանից (Երիքովի մոտից) և ձգվում դեպի Երիքովի արևելյան կողմում եղող աղբյուրները, ապա անապատի միջով Երիքովից բարձրանում էր դեպի Բեթելի+ լեռնային շրջանը:
2 Հետո Բեթելից, որը կից էր Լուզին, ձգվում էր դեպի Ատարոթ՝ արաքացիների սահմանը,
3 այնուհետև իջնում էր դեպի արևմուտք՝ Հաֆալեթյանների սահմանը, և հասնում մինչև Ստորին Բեթ-Օրոնի+ սահմանը, ապա՝ Գազեր.+ այն վերջանում էր Մեծ ծովի* մոտ:
4 Այսպիսով՝ Հովսեփի սերունդները՝+ Մանասեի ու Եփրեմի ցեղերը, տիրացան իրենց տարածքներին:+
5 Եփրեմի սերունդներին իրենց տոհմերի համեմատ տրված տարածքի սահմանը հետևյալն էր. որպես ժառանգություն նրանց բաժին ընկած տարածքի արևելյան սահմանը Ատարոթ-Ադարից+ ձգվում էր դեպի Վերին Բեթ-Օրոն,+
6 ապա՝ դեպի Մեծ ծով: Հյուսիսային կողմում սահմանը Մաքմեթաթից+ թեքվում էր դեպի արևելք՝ Թեանաթսելի կողմը, և ձգվում մինչև Հանոա:
7 Ապա Հանոայից իջնում էր Ատարոթ ու Նաարա, հասնում էր Երիքով+ ու ձգվում դեպի Հորդանան:
8 Թափուայից+ սահմանը գնում էր դեպի արևմուտք՝ դեպի Կանա հեղեղատը, ու վերջանում Մեծ ծովի մոտ:+ Սա է Եփրեմի ցեղին ըստ տոհմերի տրված ժառանգությունը:
9 Եփրեմի սերունդներին էին պատկանում նաև առանձին քաղաքներ իրենց ավաններով, որոնք գտնվում էին Մանասեի+ սերունդներին որպես ժառանգություն տրված տարածքներում:
10 Նրանք չվռնդեցին Գազերում+ բնակվող քանանացիներին, ուստի քանանացիները մինչ օրս ապրում են Եփրեմի տարածքում+ և հարկադիր աշխատանք են կատարում:+
Ծանոթագրություններ
^ Այսինքն՝ Միջերկրական ծովի: