Հեսու 17։1-18
17 Այնուհետև վիճակն+ ընկավ Մանասեի+ ցեղին, որովհետև Մանասեն Հովսեփի առաջնեկն էր:+ Քանի որ Մանասեի առաջնեկ որդի Մաքիրը՝+ Գաղաադի հայրը, ռազմիկ էր, նրան բաժին ընկան Գաղաադն ու Բասանը:+
2 Ապա վիճակն ընկավ Մանասեի ցեղի մյուս կեսին՝ իր տոհմերի համեմատ. Աբիեզերի+ որդիներին, Քելեգի որդիներին, Ասրիելի որդիներին, Սյուքեմի որդիներին, Օֆերի որդիներին և Սեմիդայի որդիներին: Սրանք էին Հովսեփի որդի Մանասեի սերունդները՝ տղամարդիկ՝ ըստ իրենց տոհմերի:+
3 Մանասեի որդի Մաքիրի որդի Գաղաադի որդի Օֆերի որդին՝ Սալպաադը,+ տղաներ չուներ, միայն աղջիկներ ուներ: Նրա աղջիկների անուններն էին՝ Մաալա, Նոա, Էգլա, Մելքա և Թերսա:
4 Նրանք ներկայացան Եղիազար քահանային,+ Նավեի որդի Հեսուին ու տոհմապետներին և ասացին. «Եհովան է պատվիրել Մովսեսին, որ մեզ ժառանգություն տա, ինչպես որ մեր եղբայրներին տվեց»:+ Ուստի Եհովայի կարգադրության համաձայն՝ նրանց ժառանգություն տրվեց, ինչպես որ իրենց հոր եղբայրներին:+
5 Բացի Գաղաադից ու Բասանից, որոնք Հորդանանի մյուս կողմում էին,* Մանասեին ևս տասը հողատարածք բաժին հասավ,+
6 որովհետև Մանասեի դուստրերը նույնպես ժառանգություն ստացան նրա սերունդների հետ, իսկ Գաղաադը Մանասեի ցեղի մյուս կեսինը դարձավ:
7 Մանասեի ցեղին բաժին հասած տարածքի սահմանը Ասերից ձգվում էր մինչև Մաքմեթաթ,+ որը Սյուքեմի+ դիմացն է, այնուհետև գնում էր դեպի հարավ՝* այնտեղ, որտեղ Էն-Թափուայի բնակիչներն են ապրում:
8 Թափուա երկիրը Մանասեին հասավ՝ բացառությամբ Թափուա+ քաղաքի, որը Մանասեի տարածքի սահմանի վրա էր և Եփրեմի սերունդներին էր պատկանում:
9 Ապա սահմանը իջնում էր դեպի Կանա հեղեղատի հարավային կողմը: Մանասեի տարածքում կային Եփրեմի որոշ քաղաքներ: Այնուհետև Մանասեի+ տարածքի սահմանը անցնում էր հեղեղատի հյուսիսային կողմով և վերջանում Մեծ ծովի* մոտ:+
10 Հարավային կողմի հողերը Եփրեմինն էին, իսկ հյուսիսային կողմի հողերը՝ Մանասեինը, և նրա տարածքի սահմանը Մեծ ծովն էր:+ Հյուսիսում Մանասեի տարածքը սահմանակից էր Ասերի տարածքին, իսկ արևելքում՝ Իսաքարի:
11 Իսաքարի և Ասերի տարածքներում Մանասեին տրվեցին Բեթ-Սեանն ու Հեբլաամը+ իրենց կախյալ* քաղաքներով, ինչպես նաև Դորը+ և բլուրների վրա գտնվող երեք քաղաքները՝ Ենդորը,+ Թանաքը+ և Մեգիդոն, իրենց բնակչությամբ ու կախյալ ավաններով:
12 Սակայն Մանասեի ցեղի մարդիկ չկարողացան տիրանալ այս քաղաքներին. քանանացիները համառորեն շարունակեցին բնակվել այդ տարածքներում:+
13 Երբ իսրայելացիները հզորացան, քանանացիներին հարկադիր աշխատանքի դրեցին.+ նրանք ոչ բոլոր քանանացիներին վռնդեցին երկրից:+
14 Հովսեփի ցեղի մարդիկ Հեսուին ասացին. «Ինչո՞ւ վիճակ գցելով՝+ մեզ* որպես ժառանգություն միայն մեկ հողաբաժին տվեցիր. չէ՞ որ մենք բազմամարդ ժողովուրդ ենք, քանի որ Եհովան մինչև հիմա օրհնում է մեզ»:+
15 Հեսուն պատասխանեց նրանց. «Եթե դուք այնքան բազմամարդ ժողովուրդ եք, որ Եփրեմի լեռնային շրջանը+ չափազանց փոքր է ձեզ համար, վե՛ր ելեք փերեզացիների+ ու ռաֆայիմների+ անտառածածկ երկիր, այնտեղ անտառը կտրեք ու ձեզ համար բնակվելու տեղ պատրաստեք»:
16 Հովսեփի ցեղի մարդիկ ասացին. «Լեռնային շրջանը բավարար չէ մեզ համար, և հովտային տարածքում ապրող բոլոր քանանացիները՝ թե՛ Բեթ-Սեանում+ ու դրա կախյալ* ավաններում և թե՛ Հեզրայելի+ հովտում ապրողները երկաթե գերանդիներով մարտակառքեր*+ ունեն»:
17 Ուստի Հեսուն Հովսեփի ցեղի մարդկանց, այսինքն՝ Եփրեմի ու Մանասեի ցեղերին, ասաց. «Դուք բազմամարդ ժողովուրդ եք ու շատ զորավոր: Դուք միայն մեկ հողաբաժին չեք ստանա,+
18 լեռնային շրջանն էլ ձերը կլինի:+ Թեև այն անտառածածկ է, դուք կկտրեք անտառը, և այդ տարածքը ձեր երկրի սահմանը կդառնա: Չնայած քանանացիները ուժեղ են ու երկաթե գերանդիներով մարտակառքեր* ունեն, դուք կվռնդեք նրանց»:+
Ծանոթագրություններ
^ Այսինքն՝ արևելյան կողմում:
^ Բռց.՝ «դեպի աջ»:
^ Այսինքն՝ Միջերկրական ծովի:
^ Կամ՝ «շրջակա»:
^ Բռց.՝ «ինձ»:
^ Կամ՝ «շրջակա»:
^ Բռց.՝ «երկաթե կառքեր»:
^ Բռց.՝ «երկաթե կառքեր»: